3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի մեկ թափուր տեղ կա․ պետք է լինի 6 հոգի, այժմ 5-ն են՝ նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը։ ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ՝ թեկնածու առաջարկելով։ Տեղեկացանք, որ 3 թեկնածու կա։

Առաջինը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն է՝ այժմ փաստաբան, նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը։ Բատիկյանը, հիշեցնենք, մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղի համար մրցույթին, սակայն անգամ առաջին փուլը չհաղթահարեց, բարեվարքության գծով հանձնաժողովը բացասական էր գնահատել։ Երկրորդը Երեւանի դատավոր Նելլի Բաղդասարյանն է, քննել է «գողականների» գործերը՝ կալանքից ազատել է «Լոճո» մականունով գողականին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արային։ 2024-ին եղել է Վճռաբեկի քրեական պալատի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել՝ նախապատվությունը տալով Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին։ Սա Բաղդասարյանի երկրորդ հայտն է՝ նույն պաշտոնում ընտրվելու համար։ Երրորդ թեկնածուն իշխանության սրտի դատավոր, ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է, որը բոլոր ժամանակներում կատարել է իշխանությունների եւ դատախազաքննչական մարմինների կամքը։ Առավել հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանք սահմանելով։ Սա Վճռաբեկ դատարան տեղափոխվելու Արմեն Դանիելյանի առաջին փորձը չէ՝ նախորդ անգամ ԱԺ-ն դեմ էր քվեարկել նրան։ Հիշեցնենք, որ 1 թափուր տեղի համար առաջադրվող մյուս 2 թեկնածուներին, որոնք, ի սկզբանե պարզ է՝ չեն ընտրվելու, դատական համակարգում «պռավադնիկ» են ասում, եւ շատերը հրաժարվում են այդ դերը ստանձնելուց։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 05․ 25 թ համարում։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք․ «Վեոլիա Ջրի» աշխատակիցը վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Խոշոր հրդեհներ՝ Կանադայում #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է ստում Փաշինյանը․ ի՞նչ են նրան ասել Ռուսաստանում․ Սուրեն Սուրենյանց (video) Գագիկ Ծառուկյանի աջակիցները «Ազատություն» գրառմամբ պաստառներով Իրանի դեսպանատան մոտ են (video) ՀՐԱՏԱՊ․ «2 սցենարով փորձում են ՌԴ-ում իշխանափոխություն անել»․ Հայկ Նահապետյան (video) Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ» Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video) «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Իրանի՛ դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է՝ 2 խաբեբա իրանցիների պատճառով (video) Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը առաջին հաղթանակը տարավ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am