Երկրպագուին ծեծողը նախկին ոստիկան է և ժամանակին էլ է բռնություններ գործադրել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին սկանդալի մեջ է հայտնվել։ Ֆեդերացիայի անվտանգության ղեկավար Նորայր Ավետիսյանը, ով նաեւ «Տոռ» պահնորդական ծառայության ղեկավարներից է, խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ապտակելով դեմքին։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։ Մենք փորձեցինք պարզել, թե ով է սույն բռնարարը։ «Հրապարակ»-ը պարզեց, որ սույն անձը տարիներ առաջ աշխատել է ոստիկանությունում, քրեական ոստիկանության օպեր է եղել, սակայն կարճ ժամանակ անց սկանդալով հեռացվել է համակարգից՝ հենց մարդ ծեծելու համար։ Նորայր Ավետիսյանի հեռացումը ձեւակերպվել է «սեփական դիմումի համաձայն», քանի որ հայրն էլ է եղել ոստիկանության աշխատակից։ Հայրը՝ Աշոտ Ավետիսյանը, այդ ժամանակ եղել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի ղեկավարը, իսկ այժմ Դինամոյում բռնցքամարտի մարզիչ է։

Ինչպես է «Տոռ» պահնորդական ծառայությունը պետական պահպանությանը տենդերը շահել։ Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով նման «չալաղաջ» պայմանագիր է «կպցրել» ֆեդերացիայից։ ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։ Երկրպագուներին ծեծելու առումով ոստիկանության կարմիր բերետավորներն ու «Տոռ»-ի աշխատակիցների վարքագիծը, ըստ էության, ոչնչով չի տարբերում։ Առհասարակ կարծես ավանդույթ է դարձել՝ երկրպագուներին ծեծելը, ինչը չի եղել նախկինում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am