«Ժողովուրդ». ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ ու հարցաքննվեն։ Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը, ԱԺ նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել. ուստի միջնորդելու են, որպեսզի պատգամավորներին հրավիրեն դատարան։ Իսկ թե ովքեր են պատգամավորները՝ մանրամասներն առաջիկայում։

Հայտնել էինք նաեւ, որ միջնորդություն է ներկայացվելու, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւս հրավիրեն դատարան՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Ռուբեն Սրբազան Նեթանյահուն Թրամփին խնդրում է Իսրայելում ընտրությունների ֆոնին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իր արշավին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և. մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան The New York Times․ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն աճում է Զելենսկի․ Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ դրանք մեր կարմիր գծերն են Էրդողանը կատարեց Ալիևի պահանջը Ռուսաստանը կարող է կորցնել ևս մեկ քաղաքական հենարան Եվրոպայում․ այս անգամ՝ Սերբիայում Ըստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար Ստեփանավանում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները Ստեփանավանում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ Գառնի համայնքում ՔՊ-ն ստացել է քվեների 94.2%-ը ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին «Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am