«Այսքան կրակում են՝ սադրանք չէ՞, պատերազմն ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է». Խոզնավարի բնակիչ

Մինչ Հայաստանի իշխանությունը լավատեսություն է արտահայտում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, ասելով, որ բանակցություններն ընթանում են, և այդ պայմանագրի ստորագրումը սարերի հետևում չէ, Ադրբեջանը շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի ուղղությամբ և նախապայմաններ առաջ քաշել ու պարտադրել Հայաստանին։ 

Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակոցները 2 ամիս է՝ չեն դադարում, վերջին շրջանում դրանք թիրախային բնույթ են կրում։

Խոզնավար գյուղում արդեն 2 ամիս է՝ բնակիչները քնում են կրակոցների տակ: Խոզնավարի բնակիչ Հրայրի խոսքով զարմանալի է, որ մարդիկ այսքան անտարբեր են տեղի ունեցողին, կարծում է՝ կա՛մ սովորել են, կա՛մ էլ՝ լուրջ չեն վերաբերվում։

«Մեր կյանքում վերջին 2 ամիսներին որևէ բան չի փոխվել, ոնց եղել է՝ այնպես էլ շարունակվում է, բայց այս գյուղերը, ժողովուրդն ո՞ւմ է պետք, ո՞ւմ է հետաքրքիր, թե այստեղ ինչ է տեղի ունենում։ Անտեսվածն էլ ինչպե՞ս է լինում։ Չեմ հասկանում, մեր բնակիչները տարօրինա՞կ են, ի՞նչ են, ես չգիտեմ՝ ինչ է լինելու, սովորականի նման, անհույս ապրում ենք։ Խուճապ դեռ չկա, ժողովուրդը վիճակին հարմարվել է, բայց մինչև ե՞րբ։

Խոզնավարում թիրախավորված կրակում են, քանի բնակչի ջրատաքացուցիչ են վնասել, կրակոցներից մեկն էլ կպել է բնակիչներից մեկի ոչխարին։ Ոչխարը բնակչի տան մոտ է եղել։ Շատ բան կա ասելու, բայց հեռախոսով ասելու չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի բնակիչը։

Նա նշեց, որ կրակոցների 5-րդ օրն իր մտահոգություններն է հայտնել, որ այս ամենը կարող է վատ տեղ տանել, պետք է քայլեր ձեռնարկել, դիմել համապատասխան մարմինների, սակայն բոլորի կողմից արժանացել է քար անտարբերության։

«Լավ, այսքան կրակում են, սա սադրանք չէ՞, պատերազմ ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հիշեցրեց՝ նույնիսկ 90-ականներին գյուղում նման վիճակ չի եղել, պատերազմի տարիներին հատուկենտ կրակոցների ձայներ են լսել, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, գյուղը թշնամու ուղիղ թիրախում է։

«Մարտ ամսից սկսած մենք ամեն օր գիշերներն այդ կրակոցները լսում ենք, սա արդեն լուրջ է։ Եթե նույնիսկ լայնածավալ պատերազմ էլ չլինի, այս իրավիճակն արդեն վատ է։ Թուրքից ամեն ինչ տեսել ենք, ամեն ինչ էլ կանի, ո՞վ է դրանց գործողությունները հասկանում։ Թուրքի հետ ի՞նչ խաղաղ ապրել, ի՞նչ առևտուր անել, ախր դրանք ազգություն էլ չունեն, գիշատիչ գազաններ են, դրանց ամբողջ պատմությունը դա է։ Ինքս այսպես եմ կարծում, մյուսներն ինչ ուզում են՝ թող անեն»,- շեշտեց Խոզնավարի բնակիչը։

Նա նաև ընդգծեց՝ հայը թող հույսը որևէ մեկի վրա չդնի, միայն ինքը կարող է իրեն պաշտպանել զենքով։

«Այս իրավիճակն ինչ-որ մի թղթի կտորով չեն կարող լուծել, բացառվում է։ Հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ բնակիչները ստին ավելի շատ են հավատում, քան ճշմարտությանը»,- նշեց Խոզնավարի բնակիչը։

Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ուղղաթիռով մեկնել էին Կապան՝ «կրթվելը նորաձև է» քարոզ անելու համար։ Սակայն թշնամու թիրախում հայտնված Խնածախ և Խոզնավար նրանք չէին այցելել։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am