Թրամփի հատուկ բանագնացը մտադիր է Պուտինին փոխանցել Ուկրաինայի հարցի կարգավորման առաջարկների ցանկ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ 22 առաջարկներից բաղկացած ցանկ, հաղորդում է NBC-ն:
Փաստաթուղթը ներառում է 30-օրյա հրադադարի առաջարկ, ինչպես նաև բավարարում է Պուտինի պահանջն այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Թե կոնկրետ երբ Ուիթքոֆը ծրագիրը կներկայացնի Ռուսաստանի նախագահին, NBC-ն չի հայտնում։
