Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:

 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրեց համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցեց համաժողովի աշխատանքների մասին։

Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։

Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամեց դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։

 

Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am