ԲԱՑԱՌԻԿ․ Ու՞մ են վստահում ռուսները և ի՞նչ են պայմանավորվել հայերի հետ Կրեմլում․ ՄԱՍ 1

«Հայելի» մամուլի ակումբին մի շարք ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կրեմլում Հայաստանի ուղղությամբ քաղաքականության փոփոխության մասին։

Գանք սկզբից։

«Վեդոմոստի» ռուսական թերթը ապրիլի 30-ի ուշ գիշերը, հղում անելով Վլադիմիր Պուտինի աշխատակազմի իր աղբյուրներին, գրել էր, որ Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Այդ գործում նա փոխարինել է աշխատակազմում իր գործընկեր Դմիտրի Կոզակին, ով իրեն լավ էր դրսևորել 2014 թվականին Ղրիմի հայտնի իրադարձությունների ժամանակ, և ստացել հետխորհրդային երկրների հետ հարաբերությունները համակարգելու պատասխանատվություն։

Կոզակը, սակայն (ինչպես Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը, արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ուշակովը կամ արտգործնախարար Լավրովը) այսպես կոչված թուրքական լոբբինգի ազդեցության տակ է։ Իսկ Կիրիենկոն առավել անկախ և ազգայնական է համարվում ու հայտնի է լավ կառավարչական հմտություններով, որոնցով աչքի է ընկել ռուսական վերահսկողությանն անցած 4 ուկրաինական շրջաններում արագ տեմպերով պետական ապարատի գործարկումով:

Մեզ հայտնի է դարձել, որ Կիրիենկոն Կոզակին Հայաստանի ուղղությամբ փոխարինել է դեռ չորս ամիս առաջ։ Նա ակտիվորեն ընդգրկվել է գործընթացի մեջ․ ներառել է իր թիմում հայախոս, ազգությամբ ռուս վերլուծաբանների։ Ավելին՝ բազմաթիվ անգամներ հանդիպել է Հայաստանի ընդդիմադիր գործիչների հետ, ներառյալ նրանց, ովքեր ակտիվ դերակատարում են ունեցել Գյումրիում հայկական ուժերի հաղթանակի մեջ։ Հանդիպումներից մեկի ժամանակ ասել է՝ «Ակոբիչ, Հայաստանի ազատագրումը Ռուսաստանի համար պատվի հարց է, էլ չեմ խոսում ռազմավարական նշանակության մասին»։

Ըստ Կիրիենկոյի զրուցակիցներից մեկի, նա շատ լավ է տիրապետում Հայաստանում ներքաղաքական իրավիճակին։ Այդպես՝ Կրեմլում անվերապահորել վստահում են Ռոբերտ Քոչարյանին, համարում են, որ նրա ղեկավարությամբ Հայաստանը կարող է Կովկասում Թուրքիային և Ադրբեջանին զսպող ուժ դառնալ։ Բացառիկ են համարում «Դաշնակցության» դերը, վստահում են Իշխան Սաղաթելյանին։ «Մայր Հայաստան» դաշինքին համարում են ներուժ ունեցող քաղաքական միավոր։ Ակտիվ համագործակցում են Գագիկ Ծառուկյանի հետ։

Շփումներ կան նաև Արթուր Վանեցյանի հետ, որի նկատմամբ, սակայն, վստահությունը առավել քիչ է՝ իր քաղաքական գործընկերների պատճառով։ Այս խնդիրը շտկելու համար են «Հանրապետականի» այցերը Մոսկվա, ինչպես նաև ներքաղաքական օրակարգը «իմպիչմենտի» մասին քննարկումներով կառավարելու ձգտումը։ Պետք է նշել, որ փորձերը ապարդյուն են, քանի որ խնդիրը իրենց ղեկավարի և նրա ընտանիքի անդամի նկատմամբ առկա խորքային անվստահությունն է։

Ուշագրավ է, որ այս ամենի մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը, ով մոտավոր ակնարկներով կիսվել է միայն երկու երկնագույն Արոների հետ։

Որոշ ժամանակ անց կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն այս թեմայի շուրջ։

դիտվել է 3952 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am