Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։

Ըստ 2025թ. ապրիլի տվյալների՝ Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.2% գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում։ Եթե համեմատենք 2025թ. մարտ ամսվա տվյալների հետ, գնաճը կազմել է 1.2%։

 

Այս թվերը հատկապես հակասում են այն հայտարարություններին, ըստ որոնց՝ «գնաճ չկա», կամ «այն բնական է»։ Երբ շաքարավազը թանկանում է ամսական կտրվածքով, իսկ սուրճն ու շոկոլադը դառնում են շքեղություն, քաղաքացին այլևս վիճակագրական աղյուսակների կարիք չունի․ դա զգում է ամեն օր։

Տարածքային պատկերը

 Ապրիլ ամսին հանրապետությունում դիտարկվող բոլոր բնակավայրերում գներն աճել են 0.6-3.1%-ով։

Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան քաղաքում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով։

Տարածված ապրանքների գնաճը՝ տարեկան և ամսական կտրվածքով
Հացահատիկ
• Մակարոնեղեն՝ +1.0% տարեկան / +0.6% ամսական
• Հաց՝ +2.4% տարեկան / +0.2% ամսական
• Ալյուր՝ +5.5% տարեկան / +1.1% ամսական
Ցորենի այլ տեսակներ
• Հաճար՝ -0.2% տարեկան / +1.6% ամսական
• Հնդկացորեն՝ -10.4% տարեկան / +1.7% ամսական
Քաղցրավենիք և ըմպելիքներ
• Շաքարավազ՝ -3.9% տարեկան / +1.3% ամսական
• Շոկոլադ՝ +13.8% տարեկան / +2.2% ամսական
• Սուրճ՝ +17.1% տարեկան / +1.1% ամսական
• Կակաո՝ +20.6% տարեկան / +4.9% ամսական
Ձուկ և միս
• «Իշխան» ձուկ՝ +21.9% տարեկան / +0.5% ամսական
• Խոզի միս՝ -0.5% տարեկան / -1.0% ամսական
Կաթնամթերք և յուղեր
• Թարմ կաթ՝ -1.1% տարեկան / -0.4% ամսական
• Պանիր՝ -3.9% տարեկան / -0.3% ամսական
• Մարգարին՝ -3.0% տարեկան / -0.2% ամսական
• Կարագ՝ +13.7% տարեկան / -0.7% ամսական
• Արևածաղկի բուսայուղ՝ +13.7% տարեկան / -1.7% ամսական
Ալկոհոլ և ծխախոտ
• Ալկոհոլ՝ +5.3% տարեկան / +0.2% ամսական
• Ծխախոտ՝ +6.4% տարեկան / +2.1% ամսական

Այսպիսով, թեև որոշ ապրանքների դեպքում արձանագրվել է գնանկում, ընդհանուր պատկերն անհերքելի է՝ կյանքի թանկացումը դարձել է իրականություն։ Ավելին, գնաճը շարունակվում է նույնիսկ այն ապրանքների շրջանում, որոնք համարվում են առաջին անհրաժեշտության՝ ալյուր, հաց, յուղ, շաքար, ձուկ։

Պաշտոնական թվերը վկայում են, որ գնաճը կա և բազմաշերտ է թե՛ տարեկան, թե՛ ամսական կտրվածքով։ Իսկ իշխանությունների արդարացումները, թե «եկամուտներն էլ են աճել», չունեն համարժեք հենարան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական առավել խոցելի խմբերն այդ եկամտի բարձրացումը չեն տեսնում իրենց առօրյայում։

Երբ սուրճը 17% թանկանում է, իսկ կարագը՝ 13.7%, այն իրավիճակում, երբ թոշակառուն կամ միջին աշխատավարձ ստացողը չի կարողանում ծախսերը կարգավորել, «բնական գնաճի» մասին խոսելն արդեն ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ քայլ է, այլ նաև անբարոյական»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс «Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է То, с чем мы сталкиваемся сейчас, — это борьба с сатанизмом ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին Հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am