Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. կա զոհ
Կասպից ծովում պետական սահմանը խախտողների դեմ գործողություն է իրականացվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։
Արդյունքում, ըստ տեղեկությունների, մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Նշվում է, որ երկուսն էլ Իրանի քաղաքացիներ են։
