Իրանում պայթյունի զոհերի թիվն այս պահին
Իրանի աշխատանքի նախարար Ահմադ Մեյդարին հայտարարել է, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։
Իրանի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 1200-ը, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
