Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում ԱՄՆ-Իրան բանակցային գործնթացը, որի արդյունքից է կախված լինելու, թե ինչ քայլերի են դիմելու ամերիկացիները:

Թուրք փորձագետների կարծիքով, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի փոփոխվող լանդշաֆտում մեկ փաստ ավելի ու ավելի դժվար է ժխտել. Թուրքիան կայուն կերպով հզորանում է, մինչդեռ Իրանը, կարծես, ռազմավարական հոգնածություն է զգում։

Ըստ, թուրք փորձագետների, Սիրիայից մինչև Կովկաս, վերջին տեղաշարժերը բացահայտեցին Թեհրանի ազդեցության նվազման և Անկարայի աճող գերիշխանությունը տարածաշրջանային իրադարձությունների վրա։

Թուրք փորձագետները նշում են, որ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների ռազմական հաջողությունները՝ Թուրքիայի աջակցությամբ, վերաձևավորել են ոչ միայն սահմանները, այլև դաշինքները։ Սա խաթարել է գործող կարգը և թուլացրել Իրանի վաղեմի դաշնակցին՝ Հայաստանին։

Փորձագետները նշում են, որ ներկայիս թուրք-իրանական լարվածության կենտրոնում է առաջարկվող, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքը, որը ցամաքային կապ է ապահովում Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև, որն անցնում է հարավային Հայաստանի միջով։ Թուրքիայի և Ադրբեջանի համար նախագիծը տարածաշրջանային կապ և ռազմավարական խորություն է ապահովում։ Իրանի համար դա սպառնում է Հայաստան տանող միակ ուղիղ ցամաքային ճանապարհի կորստով։

Ըստ թուրքերի, իրանցիները չգիտեն, թե ինչպես խաթարեն Թուրքիայի այս ծրագիրը, մանավանդ, որ ներկայիս Երևանի իշխանություննների դիրքորոշումը նույնպես մշուշոտ է:Մինչդեռ, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են որոշել տարածաշրջանի լոգիստիկ ապագան։

Սակայն թուրք փորձագետներին, բացի Հայաստանից հետաքրքիր է նաև Իրանի ապագան, որտեղ, ըստ նրանց բնակչության 25-30 տոկոսը թյուրքեր են:

Թուրքիայի ազդեցությունն այս խմբերի վրա անհերքելի է։ Թավրիզի և Ուրմիայի պես քաղաքներում թուրքական լրատվամիջոցներն ու լեզուն մեծ արձագանք են գտնում։ Այս մեղմ ուժը, որը կառուցված է ընդհանուր ժառանգության, այլ ոչ թե ճնշման վրա, աստիճանաբար փոխում է Իրանի հյուսիսարևմտյան մշակութային ինքնությունը։ Այլ թյուրքական խմբեր, ինչպիսիք են Խորասանի բնակչության զգալի մասը, լրացնում են այս պատկերը։ Մաշհադի շրջակայքում թյուրքական բնակչությունը գնահատվում է ավելի քան 800 հազար մարդ։ Չնայած դրան, թուրք փորձագետները արձանագրում են, որ նրանք քաղաքականապես պակաս ակտիվ են, որպես էթնիկ խումբ Իրանի քաղաքական կյանքում։

Մինչդեռ, ժամանակակից Իրանի տարածքը ծառայել է որպես հիմնական անցուղի և բնակավայր թյուրքական ժողովուրդների՝ դեպի արևմուտք գաղթի ժամանակ։ Սելջուկներն ու օսմանները, չնայած Կենտրոնական Ասիական ծագում ունեին, Անատոլիա տանող ճանապարհին անցնում եին Իրանական բարձրավանդակով։ Այս հիշողությունը դեռևս արձագանք է գտնում, հատկապես իրանցի թուրքերի շրջանում, ովքեր իրենց համարում են ավելի լայն քաղաքակրթական պատմության մի մաս։ Այսօրվա Իրանում, հատկապես քաղաքական լարվածության ժամանակներում, ադրբեջանական ծագում ունեցող մարդիկ ոչ միայն համակարգի մաս են կազմում, այլև հաճախ ստանձնում են նրա կայունացնող դերը։

Թուրք փորձագետների համար, այս վերջին հանգամանքը ափսոսանք է առաջացնում: Նրանք խոստովանում են, որ իրենց ինքնագիտակցության մեջ արմատացած են իրանական ինքնագիտակցությանը բնորոշ տարրեր:

Այդ իսկ պատճառով էլ, նշում են նրանք, առանց արտաքին միջամտության, հնարավոր չի լինի արթնացնել իրենց մեջ համաթուրքական գիտակցությունը:

Ըստ թուրք փորձագետների, Իրանի թուլությունը միայն Հարավային Կովկասում չէ։ ԱՄՆ-ի հետ միջուկային վերջին բանակցությունների ժամանակ Թեհրանը առաջարկել է քայլեր, որոնք նախկինում մերժել էր, ինչպիսիք են հարստացված ուրան ուղարկելը մեկ այլ երկիր կամ իր միջուկային օբյեկտների վերահսկման համատեղ կիրառումը։

Նույնիսկ արևմտյան փորձագետների կարծիքով, Իրանի թյուրքական բնակչությունը երիտասարդ է, բազմամարդ և ավելի ու ավելի է գիտակցում իր առանձնահատուկ ինքնությունը։ Այս միտումը վկայում է ոչ միայն սոցիալական լարվածության, այլև հնարավոր վերափոխման մասին։ Սա անտեսելը խնդիրը չի լուծի ներկայիս Իրանի իշխանությունների համար:

Այդ իսկ պատճառով էլ, ներկայիս Իրանի իշխանության համար անհրաժեշտ է Մեծ թշնամու գաղափարը, որի միջոցով հնարավոր կլինի համախմբված պահել ողջ իրանական հանրությունը:

Սակայն դա, իր հերթին, Իրանի արտաքին քաղաքականությունը ոչ ճկուն է դարձնում:

Դա են նկատում նաև թուրք փորձագետները և իրենց հերթին արձանագրում, որ Թուրքիան գործում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմավարական ճակատներում։ Ի տարբերություն դրա, Իրանը չի ցուցաբերում ո՛չ այն ճկունությունը, ո՛չ էլ նախաձեռնողականությունը, որն անհրաժեշտ է այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում։ Ազդեցությունն այլևս կախված չէ կարգախոսներից, այլ արդյունքներից, նշում են թուրք փորձագետները, և Անկարան, ըստ նրանց, դա հասկանում է։ Իրանը մնում է խրված անցյալի սովորույթներում, որոնք այլևս չեն կարգավորում տարածաշրջանի ապագան։

Իսկ դա էլ, իր հերթին, կարող է մեծ հնարավորություններ բացել Թուրքիայի համար, վերջում եզրահանգում են թուրք փորձագետները:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել Լարսի արդիականացումը կարող է փոխել ՀՀ տրանսպորտային կապերի ձևավորվող ճարտարապետությունը․ քաղաքագետ Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ Օգոստոսին սա խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է․ Ղահրամանյան ՊՆ հաստատեց․ հայտնի է մահացած զինվորի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am