Զելենսկին իրեն թակարդի մեջ է գցել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն թակարդի մեջ է գցել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այս մասին ասել է աշխարհաքաղաքական փորձագետ Նիկոլաս Բուտիլինը գերմանական Berliner Zeitung թերթի հոդվածում։
«Ներկայումս աշխարհաքաղաքական իրողությունները նրան դնում են այնպիսի իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր որոշում թանկ է նստում: Զելենսկին կորցրել է բոլոր դաշնակիցներին, որոնց օգնությանը կարող էր հույս դնել։ Ոչ ոք այլևս չի հավատում, որ Կիևին կհաջողվի հակամարտությունը շրջել իր օգտին»,-ընդգծել է փորձագետը։
