Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն

Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը: Արդեն երրորդ տարին է՝ հայ հանրությունն արձանագրում է, որ 31 շաբաթական հղի կնոջ մահվան համար մեղավոր չկա․ դատաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ո՞վ է մեղավոր, կամ մեղավոր կա՞, թե ոչ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնությունը։

«Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում գրանցված ողբերգական դեպքով մեկ մեղադրյալ կա՝ Փաշինյանի շարասյան միայն առաջին մեքենայի վարորդ մայոր Արամ Նավասարդյանը։ Նա մեղադրյալի կարգավիճակ ունի, շարունակում է պաշտոնավարել։ Իսկ Փաշինյանի շարասյունը շարունակում է ոչ մարդկային վարքագիծ դրսևորելով տեղափոխել վարչապետին։ Եվ հենց այս դասի բացակայության համար և հանուն մյուս քաղաքացիների կյանքի իրավունքի Սոնա Մնացականյանի կիսատ մնացած ճակատագիրը պետք է ունենա պատասխանատու, ողբերգության համար պետք է պատասխան տան մեղավորները։

«Հանուն մարդու իրավունքերի» քաղաքացիական նախաձեռնությունը կազմել է գործի քրոնիկան և արձանագրված խնդիրների պատճառները, որոնց ելքը կարող է չափազանց մտահոգիչ լինել։

Նախ բարոյական ու մարդկային կողմի մասին․

Քաղաքացու օրը նշող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հիշատակում Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան մասին։ Սա ուղիղ ապացույց է քաղաքացու օրվա կեղծ արժեք լինելուն։

Քրեական վարույթի մասին․

Տուժողի իրավահաջորդները մտավախություն ունեն, որ դատական գործընթացը ձգձգվում է, որպեսզի հատի վաղեմության ժամկետը և ոչ ոք այդպես էլ չպատժվի։ Այս վարույթով վաղեմության ժամկետը հինգ տարի է, որից երեքն այսօր լրացավ։

Գործում ներգրավված չէ շարասյան ղեկավար կամզը․

Չկա ամենակարևոր ապացույցը․

Ողբերգական վրաերթի օրը վարչապետի շարասյան մեքենաների միջև տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրություններն անհետացած են․ ոստիկանությունը չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խոտանի պատճառով այն չի ձայնագրվել։ Իսկ ո՞վ է տեխնիկական խոտանի պատասխանատուն, ինչի հետևանքով է տեխնիկական խոտան գրանցվել, անիմաստ է հարցնել, որովհետև դա կենթադրի հավատալ ոստիկանության պատճառաբանությանը։

Ի՞նչ անհրաժեշտություն ուներ ձայնագրությունը․

Այն կտար մի շարք հարցերի պատասախաններ, գուցե և՛ վարորդին, և՛ շարասյան ղեկավար կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանար։

Խորհրդարանում պատասխանելով պատգամավորի հարցին, Փաշինյանն ասել էր․ «Դո՞ւք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին կամ տուժող կողմն ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել: Ես ասում եմ՝ դա բացառված է»:

Միջամտությունները տարբեր կերպ են լինում՝ վարչապետին արջի ծառայություն մատուցելուց, մինչև ոչ անկախ իրավապահ համակարգ, որին ձեռնտու է գործը հասցնել մինչև վաղեմության ժամկետի ավարտը։ Իսկ այս կարծիքներն իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի դեռ մեղավորը չի պարզվել, անհրաժեշտ ապացույցներն անհետացած են․․․

Բացի Արման Նավասարդյանից, Փաշինյանին ուղեկցած շարասյան մյուս ղեկավարները դատարան չեն հասնի․ դատախազության այս որոշման հետ, որը հայտնել էր Աննա Վարդապետյանը, տուժողի իրավահաջորդները համաձայն չեն։

Անհամաձայնությունը հիմք ունի, ինչպե՞ս պետք է տրվեն հետևյալ հարցերի պատասխանները․

-Արդյո՞ք պատշաճ փակ էր խաչմերուկը, որպեսզի բացառեր Սոնա Մնացականյանի մուտքը վտանգավոր գոտի

-Արդյո՞ք ճիշտ է գործել տեսուչը

-Արդյո՞ք նորմայի սահմաններում էր արագությունը

-Ո՞վ է թելադրել մեքենայի արագությունը և այլ հարցեր․․․

Տուժողի իրավահաջորդները դժգոհ են նաև նախաքննությունից․ պատշաճ չեն հարցաքննվել ավտոշարասյան մյուս վարորդները և իրավասու պաշտոնատար անձինք, նրանց հարցեր չի տրվել գործով քննության առարկա հանդիսացող հանգամանքների մասին, օրինակ՝ ով ի՞նչ հրահանգ է տվել տվյալ պահին ընթացող մեքենաների արագության վերաբերյալ։

Սոնա Մնացականյանի մահվան գործն այլևս հանրային է, այն պետք է պահել ուշադրության կենտրոնում, երիտասարդ կնոջ կյանքը խլած վրաերթը պետք է քննության առարկա դառնա այնպես, որ ելքից հետո ոչ ոք արդարության համար կռիվ չտա»,- ասված է հայտարարության մեջ։

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am