«Հրապարակը» գրում է ․ Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաեւ դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած, եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ են փնտրում քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ, իշխանություն ձեւավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ, տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ, Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում։ Իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի MГИMO-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, MГИMO-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը: 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։
Նաեւ ՌԴ Հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տեւական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում, միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում՝ Հայաստանում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 04․ 25 թ համարում։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը