30-40 հազար դրամանոց դրոշը Աժ-ն գնել է 263 հազարով. «Դվինի» 87 մլն-ի ճոխությունները պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից կատարված գնումները իրենց բարձրարժեքությամբ մշտապես առանձնանում են: Գրեթե ամեն ինչ ԱԺ-ն մեկ անձից կատարված գնումների, կամ նույնիսկ մրցութային կարգով կնքված պայմանագրերով մի քանի անգամ շուկայականից թանկ արժեքով է կազմակերպում:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հունվարի 22-25-ը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման փաստաթղթերը։ Ընդհանուր հաշվով՝ 3 օրվա համար ԱԺ-ն ծախսել է մոտ 223 հազար ԱՄՆ դոլար: ԱԺ-ն 87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

 

 

Սկսենք դրոշներից

Պայմանագրում կարդում ենք, որ պատվիրակության այցով պայմանավորված՝ Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար ԱԺ-ն այդ ընկերությանը վճարել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում տեսնում ենք, որ ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Ինչո՞ւ է ԱԺ-ն մոտ 4 անգամ ավելի գումար տվել մեկ դրոշի համար:

Իսկ հյուրընկալ օջախի՝ Դվին հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել (մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ)։ Դարձյալ կարելի էր սա կազմակերպել 20-30 հազար դրամով:Բացի դրանից, հենց հյուրանոցի վրա են նաև դրոշներ տեղադրել, որի համար ծախսվել է 594 հազար դրամ: Կրկին տեսնում ենք՝ նույն օնլայն հարթակում դրոշների արժեքները մի քանի անգամ էժան են:

«Պարզապես դրոշների տեղադրում» կետով` 1 մլն 497 հազար դրամ է ծախսվել, որը, ենթադրաբար, արդեն միջոցառման սրահում տեղադրված դրոշների համար է։ Բայց կրկին շատ բարձր արժեք է վճարվել․ List.am կայքում դրոշի գինը 1500 դրամ էր։

Ամբիոնները՝ սպիտակ բրենդավորված, արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, ընդհանուր քանակով եղել են 8 հատ:

դիտվել է 805 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am