Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին»

Միասի՛ն ապացուցելու ենք հանցագործների պատժի անխուսափելիությունը, մեղսավորության վաղեմության ժամկետների բացակայությունը «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը 2025 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ բեկումնային պահ անվտանգության և ինքնիշխանության պահպանման մարտահրավերների փակուղում հայտնված համայն հայության համար։ Թուրքական յաթաղանի 1,5 միլիոն սրբադասված մեր զոհերի ու Արևմտյան Հայաստանի անանց կորստի ցավին գումարվել են Արցախի լիակատար բռնազավթումն ու ցեղասպանական հայաթափումը: Ալիևյան միջազգային հանցագործ վարչախմբի կողմից։ 150 հազար արցախցի բռնագաղթվածների ծանրագույն խնդիրները, Բաքվի բանտերում, ապօրինի դատերում կեղեքվող և խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակման հարցերը, որոնք ահագնացել են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ապիկար ու ազգադավ քաղաքականության հետևանքով: Ավելին, խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ հային հայի դեմ դուրս բերելով, ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության», պաճուճելով այն կեղծ խաղաղասիրության, թշնամուն անվերապահ հպատակվելու կոչերով։ Ցեղասպան թուրք-ադրբեջանական ուժերի պահանջով ՀՀ սահմանադրություն են պատրաստվում փոխել՝ ուրանալով ՀՀ անկախության հռչակագրի բարձրագույն արժեքները, Արցախյան ինքնորոշման իրավունքի պայքարը, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը՝ անգամ կասկածի ենթարկելով Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված իրողությունն ու Թուրքիայի մեղավորության հանգամանքը։

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումն արձանագրում է՝ պատմության քառուղիներում ցեղասպանություն վերապրած մեր ազգը կարողացել է ոտքի կանգնել բացառապես ազգային ինքնության իր հիմնասյուների վրա հենվելով, Հայ դատի ու պահանջատիրության, հանուն անկախ պետականության պայքարի ու հիշողության շնորհիվ։ Արցախյան հիմնահարցի կարգավորման էջը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք վերականգնել արդարությունը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը, մեր հայրենակիցների անվտանգ ու ապահով վերադարձը Արցախ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող մարդկանց շարքերը, մեր սուրբ զոհերի հիշատակի անմահ կրակի շուրջ ծաղիկների ու պսակների բարձրացող պատվարները պիտի դառնան մեր հանրային քվեն, որը վերահաստատում է ազգի հավատարմությունը անկախ ու միացյալ պետականությանը՝ մերժելով պատմությունն ու արդարությունը ուրացող բոլոր դավաճաններին, երևելի ու աներևույթ թշնամիների սուտն ու կեղծարարությունը։ Միասին ապացուցելու ենք հանցագործների համար պատժի անխուսափելիությունը, մեղասավորության համար վաղեմության ժամկետների բացակայությունը։ Վկան Հայոց Նեմեսիսի հերոսների գործած արդարադատության միջազգային ճանաչումն ու պատմության գնահատականը։ «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման համակարգող խորհուրդ

 

դիտվել է 137 անգամ
Լրահոս
18-ամյա Դավիթ Մինասյանին ասֆալտին ծեփելով բերման եք ենթարկում, ու․․․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (video) Մեխը ծռվել է․․․ Վերջ․․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Դանակը ոսկորին է հասել, այս հարցն արագ լուծվելու է․ Արմեն Ռուստամյան (video) «Ամեն օր Հայաստանում սպանություններ են, ու՞ր են այս իրավապահները»․ Փաստաբան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, քո երեխեն քո նման ցածրակարգ երկերեսանի տականք է»․ քաղաքացի (video) «Փաշինյանը մեսիջ ուղարկեց ՔՊ-ականներին»․ Թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին Աբսուրդ է․ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է, չգիտենք՝ որտեղ են. փաստաբան (video) Նախկինում մեկնարկած աշխատանքները ներկայացվում է որպես նոր արդյունք. սա խոսում է համակարգային ձախողման մասին. փորձագետ ՇՏԱՊ․Հայտնի է՝ ինչու են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի ներկայացուցիչներին․ Ղազինյանը մանրամասնեց (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից մեկ անձի մեղադրանք է ներկայացվել․Ղահրամանյան Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի մեջ է․ կոլապս ՔՊ–ում (video) «Tesla»-ն կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ Երբեք այսպիսի անխնամ, անբան ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել. Սոս Հակոբյան Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am