Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Շահինյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-hարավ ավտոճանապարհի Տիչինա փողոցի հատվածում՝ «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը, առաջ ընթացել, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գդնի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը