Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն. «Հետք»

Ապրիլի 8-ի երեկոյան Մարիամն աշխատանքից տուն է հասել այն ժամանակ, երբ երեխաները խաղում էին։ Տուն մտնելով՝ տեսել է, որ 9-ամյա ավագ դուստրը 6-ամյա քրոջ համար անընդհատ երկու գույնի դռների մասին է կրկնում ու հետո հարցնում, թե արդյոք քույրը պատին շատ ժամացույցներ է տեսնում։ Մայրը միանգամից հասկացել է, որ երեխաներն ինչ-որ վատ խաղով են տարված, ու տպավորություն է ստացել, որ նրանք կրկնօրինակում են ինչ-որ տեղ տեսածը։ Մարիամը հարցրել է, թե ինչ են խաղում, եւ պատկերացում էլ չի ունեցել, որ դուստրերը տարվել են վերջին շրջանում հատկապես դպրոցականների շրջանում համացանցի միջոցով վարակի պես տարածված խաղով։

Ավագ դուստրը պատմել է, որ դպրոցում խաղացել են, հետո թվարկել է այն երեխաների անունները, որոնք մասնակցել են դրան։ Ինքը նրանց թվում է եղել։

«Իրեն էլ են ասել, որ գնա խաղա։ Պառկացրել են, աչքերը փակել է, հետո քունքերը տրորել են։ Ասում է՝ դուռ տեսա, հենց բացեցի, սեւ մարդ տեսա, վեր կացա, ասեցի՝ էլ չեմ ուզում խաղալ»,- աղջկա պատմածն է հիշում Մարիամն ու հավելում, որ դստեր համադասարանցիների մեջ երեխա է եղել, որ երկու անգամ է խաղացել։ Դասամիջոցին դասվարը նկատել է, որ երեխաները խաղում են, բայց առաջին հայացքից չի պատկերացրել, թե ինչ խաղ է, պարզապես խնդրել է ավարտել այն։

Նա ընդամենը մեկն է այն բազմաթիվ ծնողներից, որոնց երեխաները վերջին շրջանում առնչվել են այդ խաղին։ Հատկապես վերջին օրերին համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, սկսեցին ակտիվ քննարկել վարակի պես տարածում գտած խաղն ու դրա վտանգավորությունը։

«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նախ նշում է, որ լավ կլինի հրապարակայնորեն չօգտագործել խաղի անունը, քանի որ ցանկացած կոնկրետ հիշատակում ինքնին կարող է գրավիչ լինել ու հրապուրել երեխաների նոր շրջանակների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները Ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում․ Զաքարյան Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ Ռուբիոյի ՀՀ այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին Եթե փորձեն հաղթանակը տանեն մեզանից, ուրեմն ստանալու են հեղափոխություն․ Ռոբերտ Քոչարյան (video) Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ մանրամասնում է Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը Արա՛, բա ասում ես՝ Պուտինի հետ 200 անգամ խոսել ես, դու մեխի գլու՞խ ես․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է Դու ոչ մեկին պետք չես, գիտե՞ս՝ քեզ ուր ենք ուղարկելու․ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանից՝ Փաշինյանի մասին (video) Աշոտյանը հիշեցնում է Այ կոնֆլիկտածին, դու ու՞մ ես սպառնում․․․ բերում ես՝ մեզ սպա*են․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Իրենք իրենց ձեռք են առնում (video) Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում․ Շոյգու Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Նիկո՛լ, ժամանակդ լրացել է․ դե սպասիր․ Աղվան Վարդանյան (video) Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am