Պետք է օգնել Արսեն Թորոսյանին

Մարդկության պատմության ընթացքում հայտնի են եղել ցինիզմի և փարիսեության տարբեր տիպի դրսևորումներ: Բայց այն, ինչ տեսանք այս յոթ տարիների ընթացքում՝ Փաշինյանի կառավարման ժամանակ, ուղղակի գերազանցեց բոլորին:

Մարդիկ բերեցին պատերազմ, բայց անամոթաբար ամեն քայլափոխի խոսում են խաղաղության մասին: Մարդիկ վեց տարի առաջ հայտարարում էին «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», խաբելով 120 հարազ միամիտ արցախցիներին, այսօր հայտարարում են, որ արցախյան շարժումը կարող է բերել Հայաստանի կործանման:

Խոսում էին 10 զոհերի մասին մարտի մեկին, բայց 5000 հազար զոհի պատճառ դարձան:

Խոսում էին, թե իբր նախկինում քաղաքացին ճկռում էր բանկերի թալանի տակ, այսօր բանկերի համախառն եկամուտը տարվա ընթացքում գերազանցում է ավելի 900 մլն դոլարը:

Իսկ այսօր, բարձրացնում են հարկերը, գույքահարկը և ցինիկաբար հայտարարում են, որ «հանուն ժողովուրդի բարեկեցության են այդ քայլերը կատարում»:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմակիցները որոշել են, որ Հայաստանում միայն մտավոր հետամնացներ են ապրում:

Այսօր դրա վառ վկայությունն էր նաև տխրահռչակ Արսեն Թորոսյանի ելույթը, որտեղ նա, առանց ամոթի, գովաբանում էր գույքահարկի բարձրացման քաղաքականությունը:

Ուշադրությամբ լսենք, թե ինչ էր նա ասում:

Իբր, նախկինում իր բնակարանի համար 5000 դրամ գույքահարկ էր վճարում և զարմանում էր, թե ինչու էր այդչափ քիչ վճարում: Ավելին, այսօր արդեն 15 000 դրամ է դարձել իր գույքահարկը և էլի զարմանում է, թե ինչու է այդչափ քիչ վճարում:

Այսինքն, ակնարկում է, որ գույքահարկի եռապատիկ բարձրացումը շատ քիչ է: Այնքան քիչ է, որ շարունակում է զարմանալ:

Իշխանափոխությունից հետո, բոլոր այն ՔՊ-ականների համար, որոնք Թորոսյանի նման «զարմանում են», գույքահարկը պիտի բարձրացնել 10-15 անգամ, որպեսզի նրանք այլևս չզարմանան, թե ինչու են իրենց հարկերը այդչափ ցածր:

Կոնկրետ Թորոսյանի պարագայում, պիտի ստեղծվի նաև հանձնաժողով՝ Քովիդի ժամանակ իր գործնեության ուսումնասիրման համար: Քանի որ չար լեզուները ասում են, որ նա այդ ժամանակ այնքան գումար է վաստակել, որ կարող է հազարապատիկ անգամ շատ գույքահարկ վճարել: Մանավանդ, որ համայնքային բյուջեները իսկապես լրացուցիչ գումարի մեծ պահանջ ունեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1352 անգամ
Լրահոս
«Պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու». Տավուշի թեմի հոգևորականների միասնական աղոթքը՝ Մակարավանքում «Մարդիկ մեծ զզվանք են ապրում Նիկոլից». հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ուրախ եմ, որ երկու պատերազմներում հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից․ Աշոտ Երկաթը՝ որդուն Հրատապ դիմում՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային Դուք եք մեղավոր, որ քաղաքացին աղքատ է, ի՞նչ անենք մենք․ Լոռու բնակիչ (video) Իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվն աճել է Հիմա հատ-հատ Ռոբերտ Քոչարյանի արածներն եմ նշում. Արմենակ Դանիելյան (video) Ինչո՞ւ եք խաբել ժողովրդին. հարց՝ Սրբուհի Գալյանին (video) Սրբազանը դեռ տեղյակ չի նոր հայցադիմումից․ Նավուրում իր գործը մարդկանց համար է եղել․ փաստաբան Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին Հայաստանն այսօր վտանգված է․ արցախցի լեգենդար հետախույց, գնդապետ (video) Թույլե՛ր, ինձ չեք կարող լռեցնել․ Սամվել Կարապետյանի ուղերձը (video) «Նիկո՛լ, ժողովուրդը քեզ ջախջախելու է, գիտե՞ս՝ ինչ օրն է գցելու». Արմենակ Դանիելյան (video) 3 պատերազմ բերած Նիկոլին կանգնեցնում ենք, ու վե՛րջ․․․ Նարեկ Կարապետյան (video) Սիրելի Սրբազանը պահեցողության շրջանն անցկացնում է Տավուշի թեմից հեռու՝ ԱԱԾ մեկուսարանում. պատգամավոր Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն Վատ լուր Իրանից․ նախարար է սպանվել Ինչու՞ են ՊՆ-ի սպաներին «տեռորի» ենթարկում՝ ստիպելով հրաժարականի դիմումներ ներկայացնել 2023 թվականի հայերի ցեղասպանությունը․ Լուիս Մորենո Օկամպոն նդրադարձել է արցախյան դեպքերին «Վեդիի հիվանդանոցի տնօրենը ԲԿ-ի փողը կազինոյում կրվեց»․ Անահիտ Ավանեսյանի արձագանքը (video) Նիկո՛լ, ճիշտ ես, եթե խելքից աղքատ չեղնեի, իրան չէի ընտրի․ քաղաքացի (video) Լա՛վ լսեք․ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, անում է․․․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Ջեբերն են լցրել, ոչ մի զենք էլ չեն առել․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am