Բաքուն շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը՝ նշելով աղվանա-ուդիական գաղափարը

Monument Watch. Վերջին երկու տարիներին ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով առաջ է տանում այսպես կոչված աղվանից եկեղեցու վերականգնման գաղափարը: Այս գործընթացը մեկնարկել էր դեռևս 2020 թվականից, երբ Արցախի տարածքների մի մասի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը սկսեց պարբերաբար կազմակերպել ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը հայկական սրբավայրեր՝ դրանք ներկայացնելով որպես աղվանա-ուդիական սրբավայրեր և հոգևոր կենտրոններ: Առաջնային թիրախում հայտնվեց Դադիվանքը:

Սկսած 2020 թվականից ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին և համայնքի այլ ներկայացուցիչներ սկսեցին հարցազրույցներ տալ՝ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին և նպատակ ունենալով հիմնավորել, որ աղվանից եկեղեցին նպատակաուղղված կերպով իբր վերացվել է հենց հայ եկեղեցու պահանջով, որն էլ 19-րդ դարում այս գործընթացից հետո իբր սեփականել է Ղարաբաղում գտնվող աղվանա-ուդիական սրբավայրերը: Հայտարարվեց, թե իբր հայկական կողմը դեռևս 19-րդ դարում վերացրել է աղվանական եկեղեցու արխիվային փաստաթղթերը և այս գործում ունեցել է ռուսական կայսերական իշխանությունների օժանդակությունը: Այս ուղեկցվում են ադրբեջանցի պատմաբանների մեկնաբանություններով: Աղվանից եկեղեցու վերականգնման գործընթացում սկսեցին մշակել տեսական հիմքեր, որոնք վերաբերում են եկեղեցական ճարտարապետությանը, խաչի պատկերագրությանը: Նկատելի է, որ դա արվում է հենց Ռոբերտ Մոբիլիի կողմից, ում աջակցում է ադրբեջանական իշխանությունը: Նման քարոզչության թիրախում է գտնվում ոչ միայն օկուպացված Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաև՝ Սյունիքինը (https://www.facebook.com/share/p/1AU1myoBf8/): Արցախում քարոզչական հարձակման թիրախում հայտնվեցին ի մասնավորի Գանձասարի, Ամարասի վանքերը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը:

Քարոզչական այս քաղաքականության մեջ փորձ է արվում ներգրավել նաև արտասահմանյան լրատվականներին՝ հատկապես նրանց, որոնք ներկայացնում են պաշտոնական եկեղեցական կառույցները: Դրանցից մեկը «L'Osservatore Romano» Վատիկանի պաշտոնաթերթն է: Վերջերս աստեղ հրապարակվեց նոր հոդված, որտեղ բացի ադրբեջանական քարոզչության հայտնի նարատիվների կրկնումից հնչեց մի թեզ, ըստ որի՝ Դադիվանքը աղվանա-ուդիական եկեղեցու Վատիկանն է, աղվանից եկեղեցու հիմքը: Որպես սրբության կատարյալ ապացույց շեշտվում է, թե իբր այստեղ են թաղված սուրբ Թադեի մասունքները։ Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է անում աղվանա-ուդիական անվանվող եկեղեցու վերականգնման համար գտնել նաև դավանական հիմք, ըստ որի՝ այդ եկեղեցին հիմնադրել է սուրբ Թադեն (https://caliber.az/en/post/italian-newspaper-explores-azerbaijan-s-ancient-albanian-churches):

Օրինաչափ է, որ ադրբեջանական կողմը աղվանա-ուդիական եկեղեցու գաղափարը առաջ է տանում ոչ թե Բուն կամ Կովկասյան Աղվանքից հիմնավարումներ բերելով, այլ առաջին հերթին Արցախի հայկական մշակութային ժառանգության յուրացման հաշվին:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am