Առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն՝ Երևանում

ՆԳՆ-ից հայտնում են՝ բացահայտվել է մարտի 31-ին Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը։ Հաղորդագրությունում նշված է․

«Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։

54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարնի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ:

Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։
ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Հայկ Հակոբյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցանքը կատարելու կասկածանքով իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին չորս անձինք։ Նախ պարզել են, որ նրանցից Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Այս առթիվ նրանց միջև ձևավորվել է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացել են, որ Մարատ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:


Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրանց ծանոթ Երևանի բնակիչ, 28-ամյա Հարութ Կ․-ին։ Վերջինս, այսպես ասած՝ հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն և տվյալը փոխանցել Վահրամ Ա․-ին և Արամ Օ․-ին։
Երևանի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու իրենց մտադրության մասին հայտնել են Հարութ Կ․-ին, այնուհետև վերջինիս խնդրել են հետևել և պարզել Մարատ Սուվորովի բնակության հասցեն, ինչն էլ Հարութ Կ․-ն արել է։ Ուշագրավ է, որ Մարատ Սուվորովի բնակության հասցեն իմանալուց հետո Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Երևանի Համո Սահյան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել՝ պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով:

Իրենց հանցավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ա․-ն այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։

Նախնական տվյալներով՝ 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին վերջինիս <> գնացել են Երևանի Համո Սահյան փողոց։ Արամ Օ․-ն և Վահրամ Ա․-ն ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տաբրեր մասերին, այդ թվում՝ կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում՝ սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորն ու Արամ Օ․-ին։

Օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանի քրեական ոստիկաններին հաջողվել է պարզել նաև, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օ․-ն և նրա բնակարանի տեղը պարզած Հարութ Կ․-ն դեպքի հաջորդ օրը մեկնել են Տավուշի մարզ՝ երկրի սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել դա անելլ, քանի որ ձերբակալվել ու տեղափոխվել են ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:

Արամ Օ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան և մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։
Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։

Չորսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։

Նախաքննությունը շարունակվում է»։

դիտվել է 417 անգամ
Լրահոս
«Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am