Գյումրին ընտրության հնարավորություն ունի. «Մայր Հայաստանի» առաջարկը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրության քարոզչության փուլը մոտենում է ավարտին: Արդեն կարելի է որոշ գնահատականներ տալ թեկնածուների, նրանց ծրագրերի և քաղաքական ուժերի հնարավորությունների մասին:
Քարոզարշավի հենց սկզբից պարզ էր, որ մրցակցությունը սուր է լինելու: Կան ընդգծված առաջատարներ՝ Կարեն Սիմոնյան, Վարդան Ղուկասյան և Սարիկ Մինասյան: Վերջինս առաջատարների թվում է հայտնվել բացառապես իշխանական լծակների օգնությամբ, այլապես անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր կունենար:

Իշխանական ցայտնոտ

«Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես սպասվում էր, ամբողջությամբ կիրառեց վարչական ռեսուրսը: Նաև դիմեց «սև» քարոզչության գործիքին, որը հիմնական բումերանգի էֆեկտ ունեցավ և աշխատեց իր դեմ:
Ուշագրավն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում էր չերևալ և ընտրությունը իջեցնել ԺԷԿ-ի պետ ընտրելու մակարդակին: Իրենք շատ լավ գիտեն, որ ՔՊԿ-ն հակակրանք է առաջացնում գյումրեցիների մոտ: Դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խուսափեց ընտրապայքարի մեջ մտնելուց: Բայց որքան էլ փորձեցին քողարկել ՔՊ-ին, միևնույն է գյումրեցիները շատ լավ գիտեն, թե ով ով է:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի արբանյակ թեկնածուներին, ապա նրանք մնացին ստվերում ու միայն իշխանական միջամտությամբ կարող են հաղթահարել անցողիկ շեմը:
ՔՊ-ում հասկանում են, որ միայնակ և իրենց «արբանյակի» հետ չեն կարողանալու մեծամասնություն վերցնել: Դրա համար էլ ցայտնոտի մեջ են և նյարդային շարժումներ են անում՝ հույսները դնելով այլ բաների վրա:

«Մայր Հայաստանը»՝ այլընտրանք

Ընդդիմադիր դաշտի թեկնածուները համեմատաբար շատ են, բայց աչքի են ընկնում երկուսը՝ Գյումրու նախկին քաղաքապետը և «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
Նկատենք, որ «Մայր Հայաստանն» ընտրարշավում աչքի ընկավ ծրագրով, որը միակն է Գյումրու հեռանկարային զարգացման առումով: Դա ազատ տնտեսական գոտու ներդրման նախագիծն է, որը նաև հավանության է արժանացել Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների կողմից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ծրագիրը լուրջ աջակցություն ունի և կյանքի է կոչվելու: «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանի արտաքին կապերը տվյալ դեպքում կարող են արդյունավետ և օգտակար լինել Գյումրու համար:
«Մայր Հայաստանն», ի դեմս Կարեն Սիմոնյանի և դաշինքի Գյումրու թիմի, գյումրեցիների համար իրական այլընտրանք է ոչ միայն ընդդեմ իշխանությունների, այլ նաև ընդդիմադիր դաշտում: Գյումրեցիներն ունեն ընտրության հնարավորություն:
«Մայր Հայաստանն» առաջարկում է քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին, ով հաջողակ գործարար է, ունի ընդդիմադիր հայացքներ, կազմակերպչական բարձր կարողություններ և կառավարման հմտություններ:
Կարեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու պարագայում «Մայր Հայաստանն» ամբողջությամբ ստանձնելու է նրա գործունեության քաղաքական պատասխանատվությունը, ինչը շատ կարևոր հանգամանք է, քանի որ առանց քաղաքական պատասխանատվության ցանկացած ընդդիմադիր քաղաքապետ կարող է խոցելի դառնալ ու հեշտությամբ հետապնդվել իշխանությունների կողմից: «Բալասանյան» դաշինքին Նիկոլ Փաշինյանը կարողացավ ճնշել, քանի որ չկար քաղաքական պաշտպանվածություն: «Մայր Հայաստանի» թեկնածուի պարագան այլ է: «Մայր Հայաստանն» իր դեմքով է հանդես գալիս, չի թաքվնում այլ անվանումների տակ և որպես օրվա իշխանության գաղափարական, արմատական ընդդիմախոս ճնշումների դեպքում հակազդեցության բազմաթիվ գործիքներ ունի: Իշխանական ճնշումներին կտրվի քաղաքական քաղաքական պատասխան և՛ տեղական, և՛ համապետական մասշտաբով: Այնպես որ գյումրեցիները Կարեն Սիմոնյանի գլխավորած թիմին ընտրելով՝ կիմնան, թե որ ուժի հետ գործ ունեն և ումից պետք է պահանջեն:
Թե ինչ որոշում կկայացնեն գյումրեցիները մարտի 30-ին, դրանից էլ կախված կլինի հանրապետության երկրորդ քաղաքի և ամբողջ Հայաստանի զարգացման հետագա ընթացքը:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ընտրություններում մի քանի խնդիր է ուզում լուծել, որոնցից մեկն, ըստ տարածված լուրերի, Սարիկ Մինասյանի դեմքով «Քաղաքացիական պայմանագրի» վերարտադրությունն է, որից հետո տեղի կունենա նրա հեռացումը և Գյումրիի քաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի բարեկամը, որը հանգրվանել է ՔՊ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում: Այսինքն՝ Սարիկ Մինասյանն ընդամենն օգտագործվում է, որպեսզի Նիկոլն ու իր կինը շարունակեն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կառավարումը: Նաև այս ամենը մերժելու համար է պետք թույլ չտալ ՔՊ-ի վերարտադրությունը:

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am