ՆԳ նախարարը խուսափեց հստակ գնահատական հնչեցնել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ խոշտանգման դեպքի մասին. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերվում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:

Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:

Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք, քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:

Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:

Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել իբր բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում, մի խումբ անձինք, կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:

Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

Ու այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:

Ու այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են»:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Ինչպես է կազմակերպվել և տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ Ալիևը «պատմական» օրենք է ստորագրել Նախիջևանի վերաբերյալ Իրանական դասեր The Intercept. ԱՄՆ վարչակազմը հերքում է Իրանի կողմից դպրոցի վրա հարձակումը Փետրվարին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Սաշիկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Թրամփը Պուտինին խնդրել է, որպեսզի պատերազմը կանգնեցնի»․ Հայկ Նահապետյան (video) Ադրբեջանում տարածքային պահանջներ են ներկայացրել Իրանի նկատմամբ Անահիտ Կիրակոսյանը կորցրել է ձայնը 51-ամյա կինը ձերբակալվել է Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո Թաիլանդում մնացած հայերի ու վրացիների համար չարտերային չվերթ կիրականացվի Ոչ, նման եզրակացություն չի կարելի անել. Պեսկով «Օր օրի ամեն ինչ թանկանում է», «տակից գլուխ սաղ խալտուրա է»․ Հարցում (video) Իրանի իշխանության տապալումն այդ երկրի ժողովրդի ձեռքում է․ Նեթանյահու Լևոն Արոնյանը կարող է 2-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը Իրանը չի գնա հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին․ Իրանի խորհրդարանի խոսնակ «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում Իրանն առաջին անգամ 1,5 տոննայանոց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հիմա հասկացա՞ք․ Նահապետյան (video) Ժողովրդին դրել են անասունի տեղ, ժողովրդին կլպում են․ Հարցում (video) Իրանը մտնելու էր Նախիջևան և դուրս շպրտեր Թուրքիային, եթե․․․ Հայկ Նահապետյան (video) Մեծ ձախողումից հետո ԱՄՆ-Իսրայել անցել են 4-րդ պլանին․ ի՞նչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am