Սոցապնախարա՞ր է, թե՞ ՔՊ կապերի պատասխանատու

«Հրապարակ» գրում է ․ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն համատեղությամբ նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է: Նա հաճախ է շրջագայում աշխարհով մեկ` թերեւս համատեղելով երկու գործառույթները եւ պետության հաշվին նաեւ ՔՊ-ի արտաքին կապերը զարգացնելով: Վերջերս Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը, որտեղից նա տեսանյութ է հրապարակել: ԱՄՆ նախագահի այս նստավայրը Ֆլորիդայում ոչ պաշտոնական բանակցությունների ավանդական վայրն է, որտեղ հրավիրվելու եւ Թրամփի հետ ընթրիքի մասնակցելու համար ամերիկացի ձեռնարկատերերը սովորաբար մեծ գումարներ են վճարում` մինչեւ մի քանի միլիոն դոլար, որ բիզնես պրոյեկտներ առաջ մղեն, բարձր հովանավորություն ստանան, տարբեր հարցեր քննարկեն: Այսինքն, Մարա-Լագոյում «անվճար» հայտնվել անհնար է:

Մեր սոցապնախարարը, սակայն, ո՛չ Թրամփի հետ ընթրել է, ո՛չ էլ անգամ նրան տեսել, ուղղակի քայլել է այն տեղերով, որտեղ Թրամփի «ոտքն է կպել», բայց տելեգրամյան ալիքները գրում են, որ դա էլ անվճար չի եղել: Մենք հարց ուղղեցինք նախարարին, թե ինչ հանդիպում էր դա, ինչ նպատակով է նա մասնակցել, ով է վճարել ընթրիքի համար: «Որեւէ գումար չի վճարվել, հրավերը եղել է որպես արտաքին կապերի պատասխանատու, ավելի վաղ պրն Մկրտչյանը մասնակցել էր նաեւ ինաուգուրացիոն միջոցառումներին»: Նկատի ունեն` ՔՊ արտաքին կապերը: Նախարարի անունից ներկայացրին նաեւ այցի նպատակը. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Նախարարը նստաշրջանի ընթացքում ունեցել է ոլորտային ելույթ, մասնակցել է նախարարական կլոր սեղանին, ունեցել է մի շարք հանդիպումներ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 21․ 03․ 25 թ համարում։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am