Փաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար

Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հերթական սխալը թույլ տվեց՝ հրավիրելով Թուրքիայի տասը լրագրողների Երևան և մեկուկես ժամ զրուցելով նրանց հետ։

Նախքան Փաշինյանի խոսքերի բուն բովանդակությանն անցնելը, կցանկանայի մատնանշել նրա և իր մամուլի քարտուղարի հայտարարությունների խնդիրներից մի քանիսը։

Նախ, մամուլի քարտուղարը բացահայտեց, որ թուրք լրագրողներին Երևան են հրավիրել Հայաստանի կառավարության ծախսերով։ Սա լրագրողական էթիկայի խախտում է։ Պրոֆեսիոնալ լրագրողներին չեն առաջարկում և նրանք չեն ընդունում իրենց ուղևորության և բնակության համար վճարումները՝ հարցազրույցի սուբյեկտից իրենց անկախությունը պահպանելու համար:

Երկրորդ, Փաշինյանի մամուլի քարտուղարն ասաց, որ Հայաստանը հրավիրել է թուրք լրագրողներին քաղաքական սպեկտրի բոլոր կողմերից, ներառյալ իշխանամետ, ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցները։ Բոլոր նրանք, ովքեր հետևում են թուրքական լրատվամիջոցներին, գիտեն, որ Թուրքիայում գրեթե ոչ մի ընդդիմադիր լրագրող չկա: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ վերահսկում է բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, կամ փակում է դրանք և բանտարկում այլախոհ լրագրողներին: Հայաստան հրավիրված լրագրողները եղել են T24-ից, Sozcu TV-ից, «Անատոլու» գործակալությունից, «Հյուրիեթ» օրաթերթից, Թուրքական ռադիո-հեռուստատեսությունից, Medyascope-ից, NTV-ից, հայկական «Ակոս» թերթից, «Իհլաս» լրատվական գործակալությունից և CNN Turk-ից: Հրավիրված տասը թուրքական լրատվամիջոցներից միայն երկուսը՝ Sozcu TV-ն և Agos-ը, կարող են համարվել անկախ լրատվամիջոցներ։

Երրորդ, Փաշինյանը հպարտորեն ասաց թուրք լրագրողներին, որ իր հանդիպումը նրանց հետ աննախադեպ իրադարձություն էր: Ինչպես միշտ, նրա հայտարարությունները հիմնված չեն փաստերի վրա:

Երևանում թուրք լրագրողների հետ հանդիպումն աննախադեպ ՉԷՐ։ Նախկինում հայ պաշտոնյաների և թուրք լրագրողների միջև եղել են տարբեր հանդիպումներ։ Հիշում եմ 2001 թվականին տեղի ունեցած մի հարցազրույց, երբ CNN Turk-ի հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը եկել էր Երևան և հարցազրույց վերցրել նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Այդ հարցազրույցը մեծ բանավեճի պատճառ դարձավ, քանի որ Բիրանդը խեղաթյուրել էր Քոչարյանի ասածները` սխալ թարգմանելով նրա խոսքերը հայերենից թուրքերեն: 2001 թվականին ես հոդված էի գրել՝ մատնանշելով Բիրանդի խեղաթյուրումները և քննադատելով նախագահ Քոչարյանին այն բանի համար, որ նա համաձայնել էր հարցազրույց տալ քաղաքական զգայուն թեմաների վերաբերյալ, որ նա և իր խորհրդականները պետք է իմանային, որ դրանք թուրք լրագրողի կողմից խեղաթյուրվելու էին։ Բացի Բիրանդից, անցյալում բազմաթիվ թուրք լրագրողներ են եկել Հայաստան՝ հայ պաշտոնյաների հետ հարցազրույցներ անցկացնելու համար։ Ավելին, մեծ թվով հայ և թուրք լրագրողներ 2007-08 թվականներին այցելել են միմյանց երկրներ որպես «Հայաստան-Թուրքիա թիմային լրագրողական նախագծի» մաս։

Թուրք լրագրողները վատահամբավ են իրենց հարցազրույցների մասնակիցների խոսքերը խեղաթյուրելու հարցում: Այդ պատճառով, վերջին 40 տարիների ընթացքում, ես մերժել եմ հարցազրույցներ տալու թուրքական բոլոր խնդրանքները:

Չորրորդ՝ Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, որ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք ուղղակի շփումներ չեն եղել հայ և թուրք պաշտոնյաների միջև։ Նա վկայակոչեց իր հրավերը՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունն Անկարայում և նրա հետ իր հանդիպումը Նյու Յորքում։ Նա նշեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի Անկարա կատարած այցերի մասին։ Նա ասաց, որ նախկինում հայ և թուրք պաշտոնյաները միմյանց տեսակետների մասին իմացել են միայն երրորդ կողմերի միջոցով։ Փաշինյանը որպես «համագործակցության կոնկրետ օրինակ» նշեց վերջերս Հայաստանի կողմից հանցագործության մեջ մեղադրվող երկու թուրքերի արտահանձնումը Թուրքիային։

Փաշինյանի պնդումները, թե իրենից առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական շփումներ չեն եղել, ամբողջությամբ կեղծ են։ Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, որ ոչինչ չի եղել մինչև 2018 թվականին իր իշխանության գալը։ Ավելի վաղ, քան Փաշինյանի վարչապետ դառնալը, երկու երկրների պաշտոնյաների միջև տասնյակ շփումներ են եղել։

Ահա դրանցից մի քանիսը.

1) Արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992 թվականին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։

2) Նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը մեկնել է Անկարա 1992 թվականին։

3) Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993 թվականին Փարիզում հանդիպել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման հիմնադիր և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալփասլան Թուրքեշի հետ։

4) Նախագահ Տեր-Պետրոսյանը արտգործնախարար Վահան Փափազյանի և նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ուղեկցությամբ 1993 թվականին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը։ Այդ առիթով Տեր-Պետրոսյանը հանդիպել է վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ։ Այցի ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։

5) Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008 թվականին եկել էր Երևան՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

6) Նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թվականին մեկնել էր Թուրքիայի Բուրսա քաղաքը ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ Հայաստան-Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղը դիտելու համար։

7) Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականին հանդիպել են Ցյուրիխում՝ ստորագրելու Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները։

8) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Երևան 2013 թվականին։

9) Արտգործնախարար Նալբանդյանը 2014 թվականին մեկնել է Անկարա՝ մասնակցելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Ուստի, Փաշինյանը ճիշտ չէ, որ նախկինում հայ և թուրք պաշտոնյաներն անմիջական շփումներ չեն ունեցել և շփվել են միայն երրորդ կողմերի միջոցով։

Իմ հաջորդ հոդվածում ես կներկայացնեմ Փաշինյանի հայտարարությունները թուրք լրագրողներին, որոնք անցյալ շաբաթ ժամանել էին Երևան։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am