Սիրիայի ժամանակավոր կառավարության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև մարտերի ժամանակ զոհվել է 1 500-ից ավելի խաղաղ բնակիչ, հաղորդել է սիրիական Sham TV-ն։ Զոհվածները Լաթաքիա, Տարտուս, Համա և Հոմս նահանգների բնակիչներ են, ամենից շատ զոհեր կան Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա նահանգում, այստեղ առնվազն 745 քաղաքացիական անձ է զոհվել։ Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում ժամանակավոր կառավարության ուժայինների և նախկին նախագահի կողմնակիցների միջև մարտերն սկսվել են մարտի 6-ին։ Ամենակատաղի մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիներ՝ էթնոկրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ, որոնց պատկանում է Ասադների ընտանիքը։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը