«ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը անդրադարձել է «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևին, որն ընդունել է Եվրոպական խորհրդարանը։ Հաղորդագրությունում նշված է․

«Մարտի 13-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը ձայների 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը, ինչին նախորդել էր նույն թեմայի շուրջ խորհրդարանական քննարկումը մարտի 12-ին։

Բանաձևն արձանագրում է 23 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գերեվարումը էթնիկ զտումներից հետո, մի իրավիճակ, որը, ըստ խորհրդարանի, պահանջում է միջազգային մոնիտորինգ, որը պետք է իրականացվի Եվրոպական միության կողմից։ Դատապարտելով 23 հայ պատանդների ապօրինի կալանավորումը և նրանց հանդեպ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը՝ խորհրդարանը պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել՝ վկայակոչելով չարաշահումների, խոշտանգումների և անօրինական գործունեության մի շարք ապացույցներ։ Հատկանշական է, որ բացի գերիներին ազատ արձակելու պահանջից և Ադրբեջանին ուղղված հորդորից՝ կատարել Ժնևի կոնվենցիայի իր պարտավորությունները, բանաձևը նաև ԵՄ գործադիր իշխանություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես դատավորների ու դատախազների, ովքեր զբաղված են կեղծ դատավարություններով:

Մարտի 12-ին կայացած քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննադատել են կեղծ դատավարությունների «ստալինյան» բնույթը, ինչպես նաև ԵՄ գործադիր իշխանության մարմիններին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները անտեսելու համար։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիտենիս Պովիլաս Անդիուկայտիսը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ համարելով Արցախի էթնիկ զտումը որպես «ռազմական հանցագործություն»: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայերի դեմ իրականացված «էթնիկ զտումները» և կրկնել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ֆրանսիացի խորհրդարանական Նատալի Լուազոն ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասին կոչ է արել անձամբ այցելել Հայաստան և երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Ընդունված բանաձևը նաև անդրադառնում է ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հանդեպ վատ վերաբերմունքին և առողջության վատթարացմանը՝ ԵՄ գործադիր իշխանությանը հորդորելով դատավարությունների ժամանակ պահանջել ԵՄ և անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև կանոնանվոր այցելություններ պատանդներին, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի այցելություն։

Եվրոպական խորհրդարանը ավելի վաղ, 2024թ․ դեկտեմբերի 19-ին ընդունված իր բանաձևում, անդրադարձել էր ռազմագերիների խնդրին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանում լրագրողների և ընդդիմադիր գործիչների շարունակական ճնշումներն ու հետապնդումները։ Այս համատեքստում բանաձևն արձանագրել էր հայ ռազմագերիների կալանավորումը՝ որպես Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու ցանկության օրինակ։ Բացի այդ, այն նաև պահանջել է «կասեցնել 2022 թվականին ստորագրված ԵՄ-Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում։ Այս վերջին պահանջը կրկնվում է նաև այսօր ընդունված բանաձևում։

Այս կոչերը նշան են միջազգային աճող կոնսենսուսի՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, պատանդներին անհապաղ ազատ արձակելու, պատժամիջոցներ սահմանելու և այլնի վերաբերյալ։ Բանաձևը նաև հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի անկախ հետաքննության կոչ է անում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս զարգացումը և վերահաստատում է իր կոչը ԵՄ գործադիր մարմնին՝ հավատարիմ մնալու այս ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումներին: Ըստ գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի․ «ԵՄ գործադիրն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը։ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է բանաձև, որը խստորեն դատապարտում է կեղծ դատավարությունները՝ դրանք անվանելով հենց այդպիսին՝ լիովին հասկանալով դատավարության անօրինական բնույթը, որն օգտագործվում է ոչ միայն 16 հայ պատանդներին վախեցնելու, այլև Հայաստանին ու հայ ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: ԵՄ-ի կողմից նպատակաուղղված պատժամիջոցների սահմանումն ու դիտորդական առաքելություններ ուղարկելն առաջին քայլերը կլինեն հայատյացության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am