Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի:

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ:

«Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ավելի վաղ «Առավոտին» ասել էր Վահագն Մկրտչյանը։

Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը:

Այդ ժամանակ մենք չէինք կարողացել պարզել՝ ի վերջո, ո՞վ է կեղծ փաստաթղթի հեղինակը, ո՞ւմ ձեռքով է գրվել կեղծ համաձայնագիրը:

Եվ ահա 168.am-ի տիրապետության տակ է հայտնվել ձեռագրաբան-փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ «համաձայնագրի» հայատառ տեքստային գրառումները կատարված են Վահագն Մկրտչյանի կողմից, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով ասում էր, որ ինքը չի հավակնում հարևանի պատին, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով փաստորեն փաստաթուղթ է կեղծել Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո փոխքաղաքապետ եղած ժամանակ:

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am