Չաղ Ռուստամին նորի՞ց կկալանավորեն

«Հրապարակ» թերթը գրել է․

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել քրեական հեղինակություն Ֆազի` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, եւ Աշոտ Կյուրեղյանին։ Արդեն վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել Ստեփանյանի եւ Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` տնային կալանքը, գրավը եւ չբացակայելու ստորագրությունը եւ նորից խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Բողոքներից մեկը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, մյուսը՝ դատավոր Վաչե Մարգարյանին։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Ստեփանյանի եւ Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակումը լայն քննարկումների տեղիք տվեց, մասնավորապես, տեղեկություններ կան, որ նրա ազատ արձակումը պայմանավորված է սպասվող ընտրություններով, այսինքն՝ իշխանությունը կրիմինալի միջոցով է ուզում իշխանություն հաստատել Գյումրիում եւ Փարաքարում։

Չաղ Ռուստամի պաշտպան Գեղամ Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազության բողոքին, ասաց․ «Դատախազության կողմից ներկայացված բողոքը որեւէ իրական հիմք եւ փաստ չի պարունակում Ռուստամ Ստեփանյանին շարունակական կալանքի տակ պահելու առումով: Ինչպես մեղադրանքի հիմնավորումը, այնպես էլ խափանման միջոցի հիմքերի մասով վերացական եւ ընդհանրական բնույթի ենթադրական դատողություններ են, որոնք ոչ մի կերպ չեն բխում գործում առկա փաստերից: Եթե հաշվի առնենք, որ Ռուստամ Ստեփանյանը որեւէ կապ չունի այդ դեպքի հետ, սակայն անհիմն մեղադրանքով նրան շուրջ 7 ամիս զրկել են ազատությունից, ապա առանց փաստերի եւ ապացույցների կրկին նրան կալանավորելու փորձերը շինծու մեղադրանքի շարունակականության եւ ապօրինություններ գործելու նպատակի մասին են վկայում: Ձեզ տեղեկացնեմ, որ մենք նույնպես բողոքարկել ենք դատարանի որոշումը, քանի որ գտնում ենք, որ Ռուստամ Ստեփանյանի նկատմամբ թեեւ կիրառվել են այլընտրանքային համակցված այլ խափանման միջոցներ, սակայն դրանցից տնային կալանքը, ըստ էության, հավասարեցված է կալանքին, որը 7 ամիս խիստ ռեժիմի մեկուսացումից հետո որեւէ կերպ արդարացված եւ հիմնավորված չէ: Ավելի նվազ խափանման միջոցի կիրառումը լիովին բավարար կարող է լինել ցանկացած անհիմն ենթադրություն փարատելու համար, եթե հաշվի առնենք, որ Ռ. Ստեփանյանը որեւէ առնչություն չունի տվյալ դեպքի հետ, եւ դրա մասին են հստակ խոսում գործում առկա ապացույցները»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2024-ի հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել էին բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին, ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ. ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից մահացել էր։
ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին Շինարարների փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված LAND CRUISER, TOYOTA CAMRY, OPEL ASTRA եւ TOYOTA COROLLA մակնիշների ավտոմեքենաներ: LAND CRUISER-ի առջեւի եւ հետեւի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետեւանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: OPEL ASTRA մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաեւ դեպքի վայրում, հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ եւ փամփուշտ: Բուն սպանությունը կատարողները շտապ մեկնել էին օդանավակայան եւ անարգել հեռացել: Իսկ պատվիրատուն, ըստ նախաքննական մարմնի, Ռուստամ Ստեփանյանն էր` Չաղ Ռուստամը: Նրա եւ Ֆազի միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Սերգեյ Գրիգորյանի սպանությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, եւ Ա․ Կյուրեղյանը՝ սպանության կազմակերպման մեղադրանքով։ Սակայն 7 ամիս անց սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխում են եւ ուղարկում տուն:

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am