Ինչու 4 տարի անց չի ներդրվում Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը. «Հետք»

«Երբ փորձում ենք համացանցում որոնել e-accreditation կայքը, ոչ մի արդյունք չենք տեսնում: Սակայն, այս հասցեն փնտրելիս պետք է հայտնվեինք էլեկտրոնային հավատարմագրման համակարգում: ՀՀ կառավարությունն էր 2020 թվականին որոշել վարկային ծրագրով ստեղծել այդ համակարգը: Ծախսվել է 100 հազար դոլար: Այժմ ներկայացնենք մանրամասներ այդ ծրագրից»: Այս մասին գրում է «Հետք»–ը։

«2020 թվականին Կառավարությունը հայտարարեց մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգի (e-accreditation) մշակման համար։ Այս համակարգի ստեղծումը նախատեսված էր Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» թիվ 8390-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում։

Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ստեղծման համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 100 հազար դոլար վարկ։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց «Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման» հիմնադրամը։ Թե ինչպես է ընտրվել «Հարմոնիան», եղել են արդյոք մասնակից այլ ընկերություններ, հայտնի չէ։ Ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո’չ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը չեն պատասխանել այս հարցին

Այս համակարգի շահառուները պիտի լինեին Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ) աշխատակիցները, հավատարմագրման կոմիտեները, հավատարմագրման գնահատողները և տեխնիկական գնահատողները, փորձագետները, հավատարմագրված և հավատարմագրմանը հավակնող իրավաբական անձինք։

Համաձայն Կառավարության հաստատած վարկային ծրագրի՝ ընտրված մասնակիցը պետք է.

Ուսումնասիրի և գնահատի ՀԱՄ-ի (հավատարմագրման ազգային մարմնի) գործող համակարգը, նոր պահանջների համաձայն մշակի արդիականացման պլան:

Սահմանի հիմնական գործունեությունը, տվյալների շրջանակը, գործարքները և այլն:

Մշակի հանձնարարականի տեսլականը և նպատակները ու ներկայացնի Պատվիրատուին:

Իրականացնի Համակարգի նախագծում, ծրագրավորում և ներդրում:

Տվյալների փոխանցում այլ տվյալների բազայից, անհրաժեշտ ֆորմատի փոխակերպում:

Պատվիրատուի ներքին կարիքների և համակարգի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի մշակում և Պատվիրատուի հաստատմանը ներկայացնում:

Ծրագրավորման համար այնպիսի կիրառական ծրագրի ընտրություն, որի դեպքում հնարավոր լինի հետագայում արդիականացնել/ զարգացնել/փոփոխել:

Էլեկտրոնային հավատարմագրման գործընթացի ավտոմատացում:

Եւ այլն։

Համակարգի ստեղծումը և վերևում նշված ծառայությունները նախատեսվում էր իրականացնել 2020թ. հունիսից՝ երկու տարվա ընթացքում՝ ներառյալ երաշխիքային սպասարկումը:

«Հարմոնիան» աշխատանքն ավարտել է 2021 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ԱՐՄՆԱԲ-ի և «Հարմոնիայի» միջև կնքվել է ընդունման-հանձնման ակտ՝ համակարգի թեստավորման և աշխատակիցների վերապատրաստման աշխատանքներն իրականացնելու համար։

Մեկ այլ հուշագրով «Հարմոնիան» պարտավորվել է մինչև 2023 թվականը համակարգի սպասարկումը իրականացնել առանց լրացուցիչ վճարի։

Համաձայն Կառավարության ընդունած վարկային օրագրի Էլեկտրոնային հավատարմագրման համակարգը պետք է պատրաստ լիներ 2022 թվականի հունիսին։ Իսկ համակարգը մինչ օրս չի գործում։

Հավատարմագրման ազգային մարմնից «Հետքին» տեղեկացրին, որ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել համակարգը՝ հիմք ընդունելով 2023-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են նույնականացման համակարգերին։

«Օգտատերերի (համապատասխանության գնահատման մարմինների) կողմից համակարգ մուտք գործելու հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել, մասնավորապես՝ համակարգի նախագծով օգտատերերի մուտքը համակարգ պետք է ապահովվեր eID միջոցով, սակայն ԷԿԵՆԳ-ի (Էլեկտոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) կողմից նշված տարբերակը մերժվել է՝ տվյալ պահին «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակով մուտք գործելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հավատարմագրման ազգային մարմնից։

Էլեկտրոնային համակարգի գործարկման համար անհրաժեշտ էր նաև ունենալ թույլտվություն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին հարցումներ կատարելու համար։ Այս թույլտվությունը ԷԿԵՆԳ-ը տվել է միայն 2024 թվականին։

Նշված փոփոխությունները համակարգում կատարելու, ինչպես նաև սպասարկման ժամկետը ևս մեկ տարի երկարաձգելու համար Հավատարմագրման ազգային մարմինը 2024 օգոստոսի 7-ին հայտարարել է նոր մրցույթ։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 ընկերություն՝ «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն և համակարգն արդեն ստեղծած «Հարմոնա» հիմնադրամը։

Նշված աշխատանքն իրականացնելու համար «Սմարթիմփայեր» ՍՊԸ-ն առաջարկել է 32 մլն 212 հազար դրամ, իսկ «Հարմոնիան»՝ 35 մլն 400 հազար դրամ։ Հաղթող է ճանաչվել «Հարմոնիան»։

Հավատարմագրման ազգային մարմնից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, թե բաց մրցույթի ընտրված մասնակիցը ճանաչվել է հաշվի առնելով գնումների մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ ընտրված մասնակիցը կարող է որոշվել նաև մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին կամ հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարն ամենաբարձրն է։

Մենք հարցում էինք ուղարկել նաև Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք նախարարությունը հայտարարել է մրցույթ էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար։ Եթե այո, ապա ո՞ր ընկերությունն է հաղթել մրցույթում, ո՞ր ընկերություններն են մասնակցել մրցույթին, յուրաքանչյուրն ի՞նչ գնառաջարկ է ներկայացրել, որքա՞ն գումար է վճարել նախարարությունը էլեկտրոնային հավատարմագրման համակարգ ստեղծելու համար, և ի՞նչ աղբյուրից է վճարվել գումարը։

Պատասխանել են, որ նախարարությունը մրցույթ չի հայտարարել և էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար գումար չի վճարել։ Այս պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ «Հարմոնիան» աշխատանքն իրականացրել է անվճար։ Մինչդեռ «Հարմոնիային» գումար վճարվել է՝ կատարած աշխատանքի համար, բայց ոչ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ստացվում է, որ պետությունը «Հարոնիային» վճարել է սկզբում Համաշխարհային բանկից ստացված վարկային գումարից, մինչև տարեվերջ էլ պատրաստվում է վճարել ևս 35,4 մլն դրամ, սակայն մինչ օրս համակարգը չի գործում և հավատարմագրման համակարգը թվայնացված չէ։

Մեզ հետ զրույցում «Հարմոնիայի» տնօրեն Մուրադ Մուրադյանն ասաց, որ իրենք կատարել են պայմանագրով նախատեսված աշխատանքները։ Նաև սպասարկման ժամկետում իրականացրել են համակարգի լավարկումներ։

«Այդ ընթացքում իրենք չեն մտել արտադրական ռեժիմ՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Սպասել են, տեսնեն նույնականացման ո՞ր տարբերակով գնան, ո՞նց անեն եւ սերվերների են սպասել ԷԿԵՆԳ-ից, որ համակարգը տեղադրվի ԷԿԵՆԳ-ում։ Բայց չեն ստացել այդ թույլտվությունները։ Այդ ամբողջ ընթացքում համակարգը մեր կողմից հասցվել է վերջնական վիճակի։ Երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո մեզ դիմել են, հարցրել ի՞նչ անենք, որ էս փոփոխություններն արվեն։ Մենք գրել ենք, որ առաջարկում ենք դա անել երբ կլինի սպասարկման պայմանագիր՝ նոր պայմանագիր։ Եվ եթե մենք հաղթենք, սպասարկման պայմանագրում կանենք փոփոխությունները»,- ասաց Մուրադյանը։

Մուրադյանը նաև հավելեց, որ սպասարկման պայմանագիրն արդեն ստորագրվել է և պայմանագրով նախատեսվում են նաև այդ փոփոխությունները։ Մուրադ Մուրադյանի կարծիքով՝ մոտ 2 ամսվա ընթացքում համակարգը կմտնի արտադրական ռեժիմ։

«Հարմոնիայի» իրականացրած ծրագրերին նախկինում նույնպես անդարադարձել էինք։ Մասնավորապես գրել էինք, որ սնանկության էլեկտրոնային համակարգը, որի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը վճարել էր 172,8 մլն դրամ, չի գործում։ Որպես չգործելու պատճառ նախարարությունը նշում է դատավորների մակագրման CAST համակարգի հետ սահուն փոխգործելիության ապահովման անհնարինությունը։ Նույն խնդիրն ունի նաև վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլը, որի ստեղծման համար վճարվել էր 240 մլն դրամ»,–գրում է լրատվամիջոցը։

 

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am