Պատահական չի ընտրվել «գաղափարախոսական» ուղերձի օրը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի ուղերձին․

«Նիկոլ Փաշինյանն անշուշտ բոլորովին պատահական չի ընտրել «գաղափարախոսական ուղերձի» ժամանակաշրջանը:

Այս օրերը արցախյան շարժման տարեդարձիի օրերն են՝ փետրվարի 18-20, իսկ արցախյան շարժումը Հայաստանի հանրապետության գաղափարախոսական հիմքն է:

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներից մեկում բաց տեքստով խոստովանել էր, որ դրել է Հայաստանում գաղափարախոսական վերանայման խնդիր:

Այդ իմաստով, կրկնեմ, «ուղերձի» պահն ընտրված է «խորհրդանշականության» հաշվարկով:

Չեմ բացառում, որ դա չէ իհարկե միակ հաշվարկը: Կարող են լինել նաեւ արտաքին այլ հանգամանքներ, մասնավորապես այն գաղափարախոսական «գիծը», որ Մյունխենի համաժողովում քաշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը:

Շատերն այս առումով կարծիք են հայտնում, որ Տրամպի թիմի գաղափարախոսական պատկերացումներն ու Փաշինյանի գաղափարախոսական ուղենիշները՝ հակոտնյա են: Առերեւույթ՝ այո: Հարցն այն է սակայն, խորքային իմաստով դրանք չեն կարող լինել հակոտնյա, այն պարզ պատճառով, որ դրանք համեմատելի «մեծություններ» չեն: Համեմատելի չեն ոչ թե մասշտաբով, այլ տրամաբանությամբ:

Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» այսպես ասած հայեցակարգային կամ «գաղափարախոսական» առանցքը որեւէ կերպ չի աղերսվում Տրամպի առաջ քաշածին, որովհետեւ Հայաստանը չկա Տրամպի գաղափարախոսական «էքսպանսիայի» հասցեների շարքում:

Դա Փաշինյանի համար կարող է ունենալ ֆինանսական որոշակի հետեւանք, բայց ոչ քաղաքական: Որովհետեւ ֆինանսականն էլ այս կամ այն կերպ փոխհատուցելի է, եթե քաղաքական հետեւանքի բաղադրիչ չէ:

Ըստ այդմ, համարձակվում եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այժմ պարզապես խնդիր է դնում «իրական Հայաստանի» իր «գաղափարախոսությունը» որոշակիորեն ադապտացնել ԱՄՆ ու Եվրոպայի միջեւ «մանեւրելու» հնարավոր անհրաժեշտությանը»:

դիտվել է 660 անգամ
Լրահոս
Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am