Ժողովրդի թիկունքում՝ ժողովրդի դեմ

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում ակտիվ ընթանում են ականազերծման աշխատանքներ՝ հայկական տարածքները նախապատրաստելով թշնամուն հանձնելուն, սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայ հասարակությունից գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն են հիմք ընդունել։

«Փաստինֆոն» փետրվարի 4-ին հարցում էր ուղարկել Գրիգորյանի գրասենյակ` խնդրելով պարզաբանել, թե հայ- ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերջին հանդիպումից հետո ինչով են պայմանավորված սահմանազատման աշխատանքների ձգձգումները, երբ են պատրաստվում սկսել աշխատանքները և ինչ քարտեզներ են հիմք հանդիսանալու սահմանազատման աշխատանքների համար այս փուլում։

Ի պատասխան մեր հարցման՝ 10 օր անց մեզ հայտնել են, որ փետրվարի 14-ին տեղի է ունեցել հանձնաժողովների տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում, որի մասին ԱԳՆ-ն արդեն հաղորդագրություն տարածել է, միաժամանակ, հղում անելով 2023 թ-ի դեկտեմբերի 14-ին հաստատված աշխատակարգի 3.4-րդ կետերին՝ հայտնել են նաև, որ հանձնաժողովների ներկայացրած պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»։

Արդյունքում, փոխվարչապետի գրասենյակը պարզապես հրաժարվել է պատասխանել մեր որևէ հարցի՝ հղում անելով աշխատակարգին և նախօրեին ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությանը, որից տպավորություն է ստեղծվում, որ օնլայն հարթակում հանդիպել են՝ որոշելու, թե երբ են հանդիպելու հաջորդ անգամ։ Ու միայն սա։

Մինչդեռ Տավուշի մեր բնակիչներն ահազանգում են, որ ապրիլին Ոսկեպարի վերեւի հատվածըն արդեն պետք է հանձնվի։ Այն, որ այս պահին ակտիվ ականազերծման աշխատանքներ են ընթանում, վկայում է, որ կողմերը համաձայնություն ունեն, թե ինչ տարածք է հանձնելու Հայաստանը, սակայն կառավարությունը գործում է ժողովրդի թիկունքում ու գաղտնի պահում ամեն ինչ։

Նկատենք, որ ադրբեջանական լրահոսում տեղեկություններ չկան ականազերծման աշխատանքների մասին, ինչից հետեւում է, որ Բաքուն օկուպացված տարածքներ վերադարձնելու խնդիր չունի ու խոսքը գնում է միայն հայկական կողմի հերթական զիջումների մասին։

դիտվել է 637 անգամ
Լրահոս
Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am