Գյումրին՝ ընտրությունների շեմին. ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել

Ինչպես հայտնի է, Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին:

Գյումրիում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ են համարվում առաջադրված կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարն զբաղեցնողները: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված մարտի 5-ից մինչև մարտի 10-ը:

Մարտի 15-ից կմերկնարկի քարոզարշավը, որը կավարտվի նույն ամսվա 28-ին:

Մարտի 30-ին կանցկացվեն արդեն բուն ընտրությունները, այն է՝ ընտրելու իրավունք ունեցողների քվեարկությունը:

Ովքեր են մասնակցելու այս ընտրություններին, արդեն հայտնի է: Ինչպիսի՞ն կլինի մասնակցության տոկոսը կամ ընտրողների ակտիվությունը, հայտնի չէ:

Սակայն պարզ է, որ այն կլինի ավելի շատ, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ և ավելի քիչ, քան՝ 2016-ի ընտրությունների ժամանակ: Ինչո՞ւ: Փորձենք ստանալ այդ հարցադրման պատասխանը:

Մի փոքր ներկայացնենք, թե ինչպես են քվեարկել գյումրեցիները վերջին երկու ընտրությունների ընթացքում:

Եվ այսպես. 2016-ի ընտրություններում, մասնակցությունը կազմել էր ավելի քան 36 տոկոս:

Այն ժամանակ գրանցված ընտրողների թիվը կազմել էր 126 հազար, իսկ ընտրությանը մասնակցել էր ավելի քան 46 հազարը:

Սույն թիվը Գյումրիում համարվում էր ամենամեծը՝ տեղական ընտրությունների տեսանկյունից:

Իսկ բնակչության ակտիվությունը պայմանավորված էր երկու հանգամանքով. նախ՝ գրեթե բոլոր ազդեցիկ ուժերը այն ժամանակ մասնակցում էին Գյումրու ընտրություններին: Երկրորդ գործոնն այն էր, որ 2016-ի ընտրությունները անցկացվում էին գալիք 2017-ի համապետական ընտրություններից առաջ: Եվ այս գործոնը մղել էր նրան, որ բոլոր քաղաքական ուժերը 2017-ի ընտրություններից առաջ, փորձում էին իրենց ուժը ցույց տալ Գյումրու ընտրություններում:

Գյումրու հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2021 թվականի աշնանը, այսինքն՝ ամռանը անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

Իսկ այս գործոնը իր կնիքը դրեց այդ ընտրությունների վրա այն իմաստով, որ արդեն 2021-ի Գյումրու ընտրություններին ոչ բոլոր ազդեցիկ ուժերը մասնակցեցին:

Արդյունքում ընտրողների թիվը կտրուկ նվազեց. 2021-ին Գյումրիում ընտրություններին մասնակցել է արդեն ընդամենը 26458 ընտրող: Իսկ պոտենցիալ ընտրողների թիվը կրճատվել էր և կազմել 109453 ընտրող:

Սակայն նույնիսկ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»: 2021-ի արդյունքները հետևյալ պատկերն ունեին. «Բալասանյան դաշինքը» ստացել էր 14 մանդատ, մինչդեռ ՔՊ-ն՝ 11 մանդատ:

Այսինքն, նույնիսկ այն պարագայում երբ 2021-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց ՔՊ-ն, Գյումրիում նա պարտվեց Բալասանյանի թիմին: Ինչը հուշում է, որ Գյումրիում Փաշինյանը երբեք ուժեղ դիրքեր չի ունեցել և, առավել ևս, չունի այս տարի:

Գալիք մարտի 30-ի ընտրություններում քվեարկության մասնակիցների թիվը հավանաբար կլինի ավելի մեծ, քան 2021-ին էր, քանի որ ավելի շատ ազդեցիկ ուժեր են պատրաստվում մասնակցել այս ընտրություններին: Բացի այդ, մարտի 30-ի ընտրությունների կարևորությունը մեծ է, հաշվի առնելով, որ 2026-ին նախատեսված են համապետական ընտրությունները (եթե հընթացս ինչ-ինչ արտահերթ զարգացումներ չլինեն):

Մյուս կողմից, ընտրությունների նկատմամբ հիասթափությունն է մեծացել Գյումրիում ընդհանրապես: Այդ իսկ պատճառով, Գյումրու առաջիկա ընտրություններում քվեարկությանը մասնակցողների թիվը կլինի ավելի փոքր, քան մասնակցել էին 2016-ի ընտրություններին, այսինքն՝ կլինի 46 հազարից քիչ: Բայց մասնակիցների թիվը կլինի ավելի մեծ, քան՝ 2021-ի ընտրություններում էր, այսինքն՝ կլինի 26 հազարից ավելի մեծ:

Եթե հաշվենք միջին թվաբանականը, ապա այդ թիվը կկազմի +-36 հազար:

Սույն թիվը, իհարկե, պայմանական է, քանի որ իրական մասնակցության թվի մասին մենք կիմանանք հենց մարտի 30-ին:

Սակայն պարզ է, որ այս ընտրություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ անցկացվում են 2026-ի համապետական ընտրություններից առաջ: Իսկ դա նշանակում է, որ բոլոր այն ազդեցիկ ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել 2026-ի ընտրություններին, փորձելու են իրենց ուղղակի, կամ անուղղակի մասնակցությունը ցուցադրել այս ընտրություններում:

Ովքե՞ր են մասնակցելու այս ընտրություններին և ի՞նչ շանսեր ունեն

Եթե դասակարգենք ընտրության մասնակիցներին, ապա նրանց կարելի է բաժանել երեք խմբի.

-ներկայիս իշխանության ներկայացուցիչ, որն այսօր ներկայացվում է քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի դեմքով,

-նախկին իշխանության ներկայացուցիչով, ով այսօր հանդես է գալիս նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով,

և նոր դեմքերով, որոնք չեն ասոցացվում ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանության հետ:

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մոտ 10-11 տոկոսը հարում է իշխանությանը, ևս մոտ 10 տոկոսը հարում է Վարդան Ղուկասյանին:

Եթե այս թվերին գումարենք նաև վարչական ռեսուրսի գործոնը, որը Գյումրիում գնահատվում է մոտ 10 տոկոսի սահմաններում, ապա կստացվի, որ ընտրությանը պոտենցիալ մասնակիցների մոտ 70 տոկոսը ցանկանում է քվեարկել նոր դեմքի օգտին:

Իսկ այս շարքում փորձում են հանդես գալ տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնցից սակայն մեկ, կամ երկուսն են հաջողելու:

Այս շարքից նշենք, առաջին հերթին գործարար, «Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանին, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանին, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, Սուրեն Սուրենյանցի կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Ղարաղազարյանին և մյուսներին:

Հասկանալի պատճառներով, այս շարքից ամենամեծ շանսերը ունեն առաջին երեք թեկնածուները: Բայց դա վերաբերում է իրենց հնարավորության պոտենցիալին:

Երեքի հանդեպ էլ չկա այն բացասական վարկանիշը, որն ունեն նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչները: Ընդ որում, Գյումրիում Փաշինյանի հանդեպ հակակրանքը հասնում է ավելի մեծ չափերի:

Դա հուշում է, որ գալիք ընտրություններում Փաշինյանը չի կարողանալու վերարտադրել իր իշխանությունը հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում:

Նա 20 տոկոսից ավելի ձայն չունի: Մյուս կողմից, Վարդան Ղուկասյանի պոտենցիալն էլ է սահմանափակ՝ հասկանալի պատճառով:

Նրա հիմնական դրական կողմն իր ճանաչված լինելն է, բայց սահմանափակ դրական աճի պոտենցիալով:

Ինչ վերաբերում է վերը նշած չորս «նոր» դեմքերին, ապա այս խմբում իր վարկանիշը բարձրացնելու ամենամեծ հնարավորությունն ունի գործարար Կարեն Սիմոնյանը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով:

Նա ունի դրական համբավ Գյումրու գործարար շրջանակներում:

Ունի համեմատաբար լավ հարաբերություններ քաղաքի բոլոր ազդեցիկ կլանային շրջանակների հետ: Եթե Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանն, օրինակ, իրար շահերով անհամատեղելի են, ապա Կարեն Սիմոնյանի պարագայում դա չկա:

Վերջինս կարող է ընկալվել բոլոր կողմից, որպես շահերի համադրող:

Սիմոնյանի մյուս արժանիքն այն է, որ ունի որոշակի համբավ երիտասարդության մի շերտի մոտ:

Բացի այդ, մինչ ընտրապայքարի մեջ մտնելը, նա հանդես է եկել հանրային առաջարկով՝ Գյումրիում հիմնել Ազատ Տնտեսական Գոտի:

Այն, որ դա հնարավոր է, հուշում է այն հանգամանքը, որ դեռ 2019-ին այդպիսի համաձայնագիր կնքվել էր իսրայելական ընկերության հետ, և ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել էր:

Այն կյանքի չկոչվեց մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, որոնցից գլխավորը ղարաբաղյան պատերազմի արդյունքներն էին:

Իսկ Սիմոնյանի առաջարկության պարագայում կա հիմք, քանի որ նա ունի լուրջ կապեր նաև ռուսական ազդեցիկ գործարար շրջանակներում, որտեղ նախապես այս գաղափարը քննարկվել է և դրական է ընկալվել:

Հասկանալի է, որ այս ծրագրի վերջնական որոշումը պիտի կայացնի կառավարությունը:

Սակայն Սիմոնյանը փորձում է Գյումրիի անունից միասնական առաջարկ ձևավորել, որպեսզի կառավարությունը ստիպված լինի պատասխան տալ այս հայցադիմումին:

Եթե կառավարության որոշումը լինի բացասական, ապա Սիմոնյանը կարող է հիմնավոր կերպով ներկայացնել, թե ինչու իշխանությունները չեն ուզում զարգացնել քաղաքը: Իսկ եթե կառավարության որոշումը լինի դրական, ապա Սիմոնյանը կարող է ընկալվել, որպես այս գաղափարի իրականացման հեղինակ:

Այսինքն, Կարեն Սիմոնյանն իր այս մոտեցմամբ, փաստացի, առաջարկում է գյումրեցիներին ունենալ սեփական քաղաքի զարգացման ծրագիր, որով կարելի է հանդես գալ կենտրոնական իշխանության առաջ: Եվ ոչ թե ուզվորի ձևով պիտի Գյումրին ներկայացվի, այլ պահանջատերի, քանի որ այդ ծրագրի կյանքի կոչվելու դեպքում քաղաքը կարող է զարգանալ թռիչքային ձևով, ինչպես, որ հարևան երկրում զարգանում է, օրինակ, Բաթումին: Վերջինս դարձել է Վրաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը: Ճանապարհին է դառնալու այդ երկրի բիզնեսի զարգացման մայրաքաղաքը: Ինչո՞ւ Գյումրին չի կարող հայտ ներկայացնել այդպիսի գաղափարով, երբ քաղաքում առկա են բոլոր գործոններն այդպիսին դառնալու համար: Գյումրին ունի օդանավակայան, այստեղով են անցնում երկաթգիծն ու Հյուսիս-Հարավ ճանապարհի ճյուղերից մեկը:

Այսպիսի համալիր զարգացման ծրագրով այսօր գրեթե ոչ մի թեկնածու հանդես չի գալիս:

Սիմոնյանի համար միակ խնդրահարույց պարագան նրա ավելի քիչ ճանաչված լինելն է (օրինակ, համեմատած Վարդան Ղուկասյանի հետ): Բայց եթե նա կարողանա այս հարցը լուծել, ապա վստահորեն կդառնա այս ընտրարշավի գլխավոր ֆավորիտը:

Մյուս բացասական խնդիրը գյումրեցիների մոտ հավատի պակասն է բոլոր ուժերի հանդեպ: Եթե այս հարցում էլ Սիմոնյանին հաջողվի տեղաշարժ ապահովել հանրային գիտակցության մեջ, ապա կարելի է ասել, որ քաղաքը կունենա նոր զարգացման հույս:

Մնացած ուժերն ու դեմքերը ֆոնային դեր կկատարեն ընտրարշավում, իսկ ազդեցիկ կլանները և նույնիսկ նախկին և ներկա գործիչներչն ստիպված հաշվի կնստեն նոր ձևավորվելիք իրողության հետ:

Այդպես է առաջ գալիս ցանկացած հանրային վերելք: Սկզբում լինում է գաղափարը, հետո նաև դրա իրագործումը:

Գյումրին այսօր ունի այդ հնարավորությունը, ինչը պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով, որոնց մասին կարելի է խոսել հետագայում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 780 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am