Շմավոնին, իրավամբ, խաբել են․ փաստաբան Լևոն Բաղդասարյան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տարիներ առաջ սեփական այգուս ընկուզենիներն էի ջրում, ծառերից մեկի տակ ջուրը չէր լցվում, հոսում գնում էր։ Բահով մի փոքր փորեցի, տակից մի քանի օձի գլուխ երևացին։ Հարայ-հրոցս գցեցի, հարևանս զանգեց, երկու օձ բռնող եկան։ Հողը փորեցին, մեջից տասներեք հատ մեծ ու փոքր օձեր հանեցին։ Օձերին հանելուց հետո մի հատ մեծ պուտուկ, մի հատ էլ կաշվից պայուսակի պես բան հանեցին, բացեցին, մեջը գունավոր քարեր, ոսկի, իսկ այդ պայուսակի մեջ սպիտակ մեծ քարեր։ Դրանք էլ հավաքեցին, տարան, ասացին, որ հողի տակից հանած գանձերը քոնը չի, պետությանն է։

Հաջորդ օրը հարևանիս հետ գնացինք այդ մարդկանցից մեկին տեսանք,ասացինք՝ախպեր, բա մեզ ոչ մի բա՞ն։ Ասաց, ոնց որ լավ չես հասկացել, դա պետության սեփականությունն է, որ շատ դավադիտ անես, երեկ հողումդ կանեփի քոլեր տեսանք, քեզ կկալանավորենք։ Հարևանս հարցրեց, բա էդ ո՞նց է, որ գանձը պետությանն է, քոլը իմն է, եթե նույն տեղում են։ Պատասխանեց, թե լեզվիդ եք տալիս, երեկոյան ձեր ետևից օրգանը կգա։ Քոռ ու փոշման հետ դառանք, վախիցս տասը օր գնացի բաջանաղիս տուն։ Էս բաջանաղս էլ ժամանակին բանկում հերթապահ ոստիկան էր աշխատում, երբ իմացավ ինչն ինչոց է, խորհուրդ տվեց հանգիստ տեղս նստեմ։ Ասում է, նախկինում դատված ես, ոչ մեկ քեզ լուրջ չի ընդունի ու չի հավատա, գործ չունես։ Ամեն գիշեր երազիս էդ օձերն են գալիս, նայում աչքերիս, գլուխները տանում բերում են, տանում բերում են, քշում եմ, չեն գնում։ Մի խորհուրդ տվեք։

Պատասխան


Հարգելի քաղաքացուն պայմանական անվանենք Շմավոն։

Հարգելի Շմավոնին, իրավամբ, խաբել են։ Եթե խաբողը պետական մակարդակով է եղել, ինչը քիչ հավանական է, ուրեմն պետությունն է խաբել Շմավոնին, եթե ոչ, ապա տվյալ քաղաքացին շանտաժով ու խարդախությամբ տիրացել է Շմավոնի հարստությանը, քանի որ ներպետական օրենքով, իսկ դա քաղաքացիական օրենսգրքի 186 հոդվածն է, օրենսդիրը նախատեսում է, որ սեփական հողատարածքից հանված գանձի բացառիկ սեփականության իրավունքը պատկանում է տվյալ հողամասի սեփականատիրոջը, այսիննքն՝ Շմավոնին։ Այն դեպքում, երբ պարզվում է, որ գանձն իրենից ներկայացնում է պատմամշակույթային արժեք, ապա պետությունը պարտավոր է գանձի տիրոջը վճարել գանձի ամբողջ արժեքը։

Շմավոնին խորհուրդ եմ տալիս հայտարարություն տալ հանցագործության մասին։ Եթե Շմավոնն ունի վախեր, ապա կարող է դիմել փաստաբանի կամ պարտքի զիջում անել երրորդ անձի։
Ինչ վերաբերվում է իր սեփական այգում ենթադրյալ աճող թմրամիջոցներին, ապա, իրավամբ, իր այգում աճող արգելված թփերի պատասխանատուն ինքն է։ Դրանից ավել խորհուրդ ստանալու համար Շմավոնը կարող է դիմել այդ ոլորտի մասնագետ փաստաբանի, քանի որ Լեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելու։ Ավելին, հակված ենք օրենքի խստացմանը»:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am