Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի սկզբում հիշեցրեց` ուր էինք և ուր ենք այսօր:

«Մինչև 2008 թվականը` իմ նախարարության 10 տարիների ընթացքը (1998-2008) եղել են Հայաստանի վերելքի ժամանակները: Սա ոչ ոք չի կարող հերքել: Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել են փաստացի անկախ, ՀՀ-ի սահմաններն` անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ` արևմուտքում և արևելքում, Հայաստանն իր տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ: ՌԴ-ի հետ ունեցել ենք հուսալի դաշնակցային հարաբերություն, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ կնքել ենք և մինչև մեր իշխանության ավարտն իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ` դինամիկ բանակցային գործընթաց: Դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, Հայաստանում իրականացրել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եղել են իրենց բարձունքի վրա, Քըրք Քըրքորյանը իրականացրել է 300 միլիոն դոլարի ծրագրեր, Գաֆէսճեանը կառուցել է Կասկադը, Էռնեկյանը` օդանավակայանը: Տնտեսությունը 6 տարի շարունակ ունեցել է երկնիշ տնտեսական աճ, եղել են հսկայական արտաքին ներդրումներ: Արտագաղթն իջել է զրոյի` բառացիորեն: 2006-ին բալանսը մեկնումների և ժամանումների միջև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դրական էր:

Իսկ այսօրվա իշխանությունը ժողովդրի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր, հազարավոր զոհերով պարտություն, կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը մխրճվել է ՀՀ-ի տարածք, չունենք ոչ մի հուսալի բարեկամ կամ դաշնակից, ոչ մի երկիր Հայաստանին լուրջ չի վերաբերում: Տնտեսական ժամանակավոր ակտիվությունը կարճաժամկետ հետևանք էր ռուս-ուկրաինական պատերազմի: Չունենք ոչ մի արտաքին ներդրում, և տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի:

Սփյուռքի հետ ունենք նվազագույն հարաբերություններ: Ներսում հասարակությունը երբևէ այսքան պառակտված չի եղել, իշխանությունների հանդեպ այսքան արհամարհանք չի եղել»,- արձանագրեց դիվանագետը:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am