Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո

Ինչպես հայտնի է, Աբխազիայում փետրվարի 15-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ:

Սակայն այն հերթականը չի լինի:

Բանն այն է, որ անցած տարվա նոյեմբերի 15-ին Սուխումում ցուցարարները գրավել էին կառավարական շենքերի համալիրը՝ նախագահականը և պառլամենտը, պահանջել նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Բողոքի ակցիաները սկսվել էին այն պատճառով, որ իշխանությունները ներդրումային համաձայնագիր են կնքել Ռուսաստանի հետ։ Ըստ ցուցարարների, այդ համաձայնագրի արդյունքում ռուսական կապիտալը իրավունք կստանար ոչ միայն մեծ քանակությամբ սեփականություն ձեռք բերել Աբխազիայում, այլև իրենց հետ կարող էին բերել նաև նոր աշխատուժ:

Բացի այդ, ընդդիմության ներկայացուցիչները համոզված էին, որ այդ համաձայնագրի օգնությամբ, Աբխազիայում իրենց դիրքերը կարող էին ամրապնդել, իրենց բնորոշմամբ՝ «վրացական օլիգարխները»:

Համաձայն վիաճակագրական տվյալների, ներկա դրությամբ Աբխազիայի բնակչությունը կազմում է մոտ 240 հազար, որից ուղիղ կեսը աբխազներն են:

Հանրապետությունում ապրում են նաև վրացիներ՝ մոտ 45 հազար և հայեր՝ մոտ 40 հազար, ռուսներ՝ մոտ 20 հազար:

Աբխազական ընդդիմադիր շրջանակները այն մտավախությունն ունեն, որ այդ համաձայնագրի արդյունքում հնարավոր կլիներ փոխել երկրի դեմոգրաֆիկ վիճակը, և աբխազները կարող էին կորցնել իրենց մեծամասնության կարգավիճակը:

Անցած տարվա բողոքի արդյունքում Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստիպված եղավ զիջել իր իշխանությունը, և երկրում նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություն, որը հեղի է ունենալու փետրվարի 15-ին:

Հիմնական մրցակիցներն են գործող փոխնախագահ՝ Բադրի Գունբան, որին անվերապահ աջակցում է Մոսկվան և իր գլխավոր ընդդիմախոս, աբխազական ազգային շարժման առաջնորդ Ադգուր Արձինբան:

Վերջինիս ձևակերպել են որպես «հակառուսական և թուրքամետ գործիչ», սակայն նա հրաժարվում է նման պիտակավորումից:

Ըստ Արձինբայի՝ նա առաջին հերթին աբխազամետ գործիչ է, ով ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները:

Ըստ Արձինբայի՝ համաձայնագիրը «բացառիկ նախապատվություններ է տալիս որոշ խոշոր գործարարների, սակայն աբխազ ժողովրդին ձեռնտու չէ։ Բացի այդ, ռուսական անձնագրեր ունեցող վրացական օլիգարխիայի ներթափանցման սպառնալիք կա»,- նշում է ընդդիմության լիդերը:

Բացի այդ, ըստ նրա, Աբխազիայում կարող է փոփոխվել նաև դեմոգրաֆիկ իրավիճակը:

«... Եթե այս համաձայնագիրը կյանքի կոչվեր, ապա Աբխազիայում կարճ ժամանակահատվածում կփոխվեր նաև դեմոգրաֆիկ իրավիճակը, և աբխազները սեփական երկրում կդառնային ազգային փոքրամասնություն...», նշում էր Արձինբան անցյալ տարվա բողոքների ընթացքում:

Ըստ բոլոր հարցումների, Արձինբան հետ է իշխող ուժի ներկայացուցիչ Բադրի Գունբայից, որին աջակցում է Մոսկվան, իսկ վերջերս էլ, այս օրերին, գտնվելով Մոսկվայում, հանդիպեց գրեթե բոլոր բարձրաստիճան ռուս ղեկավարների հետ:

Գունբային աջակցում են հայերի, ռուսների և վրացիների մեծ մասը, աբխազների ոչ մեծ մասը, մինչդեռ Արձինբային աջակցում է աբխազների մեծ մասը:

Սակայն գումարային առումով, ստացվում է որ ընդդիմության ներկայացուցիչը ձայների հաշվարկով կարող է պարտվել իշխանության ներկայացուցիչ՝ Գունբային:

Աբխազական շրջանակները առաջ են քաշում այն թեզը, որ ազգային անվգանգությունը վեր է դեմոկրատական արժեքներից, և այդ պատճառով աբխազները ամեն գնով պիտի Արձինբային դարձնեն նախագահ:

Այսպիսով, առաջ է եկել մի իրավիճակ, երբ նախագահական ընտրություններից հետո այդ հանրապետությունում կարող է ազգամիջյան լարված իրավիճակ լինել:

Իհարկե այդ համաձայնագիրը աբխազական պառլամենտը հետ է վերադարձրել, սակայն աբխազների մոտ վստահության պակասը իշխանության հանդեպ չի վերացել:

Իսկ եթե դրան գումարենք նաև խորը տնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որն առկա է հանրապետությունում, որտեղ հովահրային անջատումների պատճառով բնակիչները ստանում են օրական ընդամենը 10-ից 12 ժամ լույս, ապա կարող ենք արձանագրել, որ փետրվարի 15-ից հետո իրավիճակը այս հանրապետությունում կարող է և չլիցքաթափվել:

Չի բացառվում նաև, որ դժգոհության թիրախում կարող են հայտնվել նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որն էլ իր հերթին կարող է լարվածության նոր օջախ ստեղծել այս տարածաշրջանում:

Եթե այս ամենին գումարենք նաև աշխարհաքաղաքական գործոնը, որից արդեն այսօր փորձում է օգտվել Թուրքիան, ապա կարող ենք արձանագրել, որ չի բացառվում, որ մեկ շաբաթից տարածաշրջանում ունենանք նոր ճգնաժամային օջախ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am