Փաշինյանը մերժում է Հայոց ցեղասպանության ժխտման հանցագործությունը․ Սասունյան

Այն պահից ի վեր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի առաջ Հայոց ցեղասպանության փաստերի մասին անտեղի հարցեր բարձրացնելու խայտառակ փորձ արեց, նա և նրա կույր հետևորդները փորձում են արդարացնել իրեն ամոթալի հայտարարությունների համար:

Փաշինյանը շվեյցարահայ խմբին անհոգորեն ասաց. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել»։ Ապշեցուցիչ է, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց Հայաստանի Հանրապետության վարչապետը ձևացնում է, թե չգիտի՝ «ինչ է տեղի ունեցել և ինչու»։ Չեմ կարծում, որ պատճառը նրա գիտելիքների պակասն է․ նա շատ լավ գիտի, թե ինչ է ասում և ինչու։

Նա շարունակեց՝ ավելի շինծու հարցեր տալով․ «Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանին պետք է ասել, որ 1950-ից և 1939-ից շատ առաջ, դեռևս 1921-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ապրիլի 24-ը սահմանել էր որպես «Մեծ եղեռնի» զոհերի հիշատակի օր։

Փաշինյանը անցյալում ևս նման կասկածելի հայտարարություններ է արել: Հանրությանը շփոթեցնելու համար նա պարբերաբար հերքում է իր նախորդ հայտարարությունները և պնդում, որ իրեն սխալ են հասկացել: Մի բան հաստատ է. ադրբեջանցիներն ու թուրքերը ցնծում են, որ Հայաստանի վարչապետը համաձայն է նրանց հետ՝ «ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հարցում»:

Փաշինյանին արդարացիորեն դատապարտեցին ամբողջ աշխարհի նշանավոր հայերն ու կազմակերպությունները: Նա խիստ քննադատության ենթարկվեց Կաթողիկոսներ Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի, տարբեր պատմաբանների և Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետների, Լեմկինի ինստիտուտի և Շվեյցարիայի, Բելգիայի ու Հայաստանի հայկական կազմակերպությունների կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը անարգել է հայ ժողովրդի բոլոր սրբազան խորհրդանիշները՝ Արարատից մինչև Հայաստանի զինանշանը և բազմիցս պնդել, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը դրսևորվել է արտաքին ուժերի կողմից՝ նկատի ունենալով Խորհրդային Միությունը, նա ընդհուպ մոտեցել է Հայոց ցեղասպանության փաստերի ժխտմանը, որը համարվում է հանցագործություն Հայաստանում և պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ։
Փաշինյանի հայտարարությունը, թե ինչու Հայոց ցեղասպանությունը 1939 թվականին օրակարգում չի եղել, և որ այն օրակարգում հայտնվել է միայն 1950 թվականին, շատ պարզ բացատրություն ունի։ Դավադրության տեսությունների կարիք չկա․ Ստալինի բռնատիրական վարչակարգի տապալումից հետո, որը պատժում էր ազգայնականության դրսևորումները բանտարկությամբ, աքսորով և նույնիսկ մահապատժով, ճնշիչ միջավայրը սկսեց աստիճանաբար մեղմվել, ինչը թույլ տվեց Խորհրդային Հայաստանում կառուցել Սարդարապատի և Հայոց ցեղասպանության հուշահամալիրները:

Միևնույն ժամանակ, ինչպես 1939 թվականից առաջ, այնպես էլ 1950-ից հետո, սփյուռքահայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով ճանաչել այն և վերադարձնել բռնազավթված Արևմտյան Հայաստանը Թուրքիայից: 1940-ականների վերջին ՄԱԿ-ին և խոշոր տերություններին ներկայացվեցին հուշագրեր և միջնորդություններ: Տասնյակ հազարավոր հայեր բողոքի ցույցեր անցկացրեցին Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց պատմական իրավունքները:

2009 թվականի օգոստոսի 20-ին Փաշինյանը գրել է իր «Բանտային օրագիրը. ցեղասպանության մեխանիկան» վերնագրով և անցած շաբաթ այն կրկին հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն՝ թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երևույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երևույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն՝ մեր իսկ մտածողության հիմքում»։ Որքան էլ տարօրինակ է, սակայն Փաշինյանը ցեղասպանության մեղքը գցում է զոհերի վրա։

Ուզում եմ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել երկու առանցքային փաստաթղթերի վրա.

1) Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1988թ. նոյեմբերի 22-ին ընդունված օրենքը. մենք «դատապարտում ենք 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն և ապրիլի 24-ը հայտարարում հայերի ցեղասպանության գոհերի հիշատակի օր»։
2) ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը․ «Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը․
ա/ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
բ/ Սույն հոդվածի «ա» մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
- հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
- իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Ցավոք, Փաշինյանի հայտարարությունները նույնանման են Թուրքիայի կառավարության ժխտողական ռազմավարությանը։ Թուրքերը համանման հարցեր են բարձրացնում՝ կասկածի տակ դնելու համար Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:

Քանի որ Հայաստանի դատական համակարգը ներկայումս գտնվում է Փաշինյանի վերահսկողության տակ, ոչ մի դատավոր չի համարձակվի նրան մեղավոր ճանաչել: Բայց երբ նա այլևս իշխանության ղեկին չի լինի, անկախ դատավորը նրան կպատժի ցեղասպանության ժխտման մասին օրենքը խախտելու համար:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Ղազինյանը ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց․ ձեր ներսում որոշում կայացրեք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին Իրանը և Օմանը համաձայնել են կիսել Հորմուզում նավարկությունից ստացված եկամուտը․ ԻՀՊԿ «Գլուխներդ պատով կտամ»․․․ երեկ մենք այլանդակություն տեսանք․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ խոսքը (video) Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Սուրեն Պապիկյա՛ն, քեզ հենց սրա համար Փաշինյանը պետք է հեռացնի ու դու դատվես․ պահեստազորի փոխգնդապետ (video) Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան Գորիս-Կապան ճանապարհը տվեցիք, իմ դե՞մ եք վարույթ նախաձեռնել․ Յոլյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Մի՛ խանգարեք․ ՔՊ-ականները թույլ չեն տալիս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հարց տա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am