Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկացի հանրահայտ միլիարդատեր Իլոն Մասկը, մեղմ ասած, սենսացիոն հայտարարություն է արել՝ մասնավորաբար գրելով. «USAID-ն հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա... Գիտե՞ք, արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»:

Սրանք իսկապես ծանր մեղադրանքներ են, ըստ որում՝ ոչ ամենը: Խոսվել է նաև այն մասին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու իր ցանցն օգտագործվել են երկրների դեմ հետախուզական գործունեության համար ևս: Կարճ ասած՝ USAID-ի գլխին լուրջ ամպեր են կուտակվում հենց ԱՄՆ-ում՝ հաշվի առնելով, թե ով է Մասկը և ում կողմնակիցն է: Սենսացիան՝ սենսացիա, բայց գոնե մեր ընթերցողների համար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կապված շատ անակնկալներ չկան Մասկի մեղադրող կամ դիմակազերծող հայտարարությունների մեջ: Մեկ անգամ չէ, որ տարբեր հրապարակումներով ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքի վրա, որ հատկապես 2018-ի «թավիշից» հետո USAID-ն ավելացրել է Հայաստանում իր գործունեության ֆինանսական ծավալներն ու ուղղությունները: Ավելին, USAID-ի անունն առնչվել է նաև Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի բիոլաբորատորիաների աշխատանքի ու ֆինանսավորման հետ, ինչը մշտապես է մտահոգություններ ու հարցեր հարուցել: Իսկ ի՞նչ են նրանք այնտեղ ֆինանսավորել այդ բիոլաբորատորիաներում:

Հիմա, փաստորեն, Իլոն Մասկն է հայտարարում, որ USAID-ն ամենևին էլ այն «գովազդային ժպիտը» չէ, որով ներկայանում է, այլ «հանցավոր կազմակերպություն», հետախուզական ծածկույթ, «կենսաբանական զենքն» ու համաճարակի տարածման նպաստող, ի վերջո՝ «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»:

Չգիտենք, թե Ամերիկան՝ ինչպես, բայց որ Հայաստանում, հատկապես Փաշինյանի իշխանավարման շրջանի Հայաստանում USAID-ի գործունեությունը «մութ կողմեր» ունի, բազմիցս են նշել տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ: Հետաքրքիր է, թե Իլոն Մասկի հայտարարությունն արդյոք բավարա՞ր հիմք է, որպեսզի համապատասխան ծառայություններն ստուգեն, թե ինչո՞վ է մեր երկրում զբաղված եղել USAID-ն, հատկապես ինչե՞ր է զարգացրել, ի՞նչ ՀԿ-ներ է «ծաղկեցրել», դրանցից քանիսն ի՞նչ «գործի» մեջ է ներգրավված և այլն:

Ի դեպ, երեկ նոր վերլուծական հոդված է ներկայացրել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության փոփոխությանը USAID-ի հանդեպ և այդ կազմակերպության ապագա գործունեությանը ՀՀ-ում։ Նշվում է, որ USAID-ն տարիներ շարունակ ՀՀ-ում ձևավորել է ԱՄՆ-ին լոյալ փորձագիտական շրջանակներ, որոնք կարող են դառնալ ապագա իշխանության մաս՝ սպասարկելով Սպիտակ տան շահերը ՀՀ-ում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ USAID-ն Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-գրում են հեղինակները և նշում, որ USAID-ն տասնամյակներ շարունակ ծառայել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը, որպես, այսպես կոչված, soft power՝ փափուկ ուժ։ Այդ կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալել նաև ՀՀ-ում՝ համագործակցելով բազմաթիվ ՀԿ-ների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ։

Ալիքի հեղինակները գրում են, որ USAID-ին փոխկապակցում են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես է այդ կազմակերպությունը նպաստել, մասնակցել հետխորհրդային տարբեր երկրներում, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների իրականացմանը, որը նպատակ է ունեցել փոխել տվյալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշը՝ ՌԴ-ի հետ կապերի խզում և դեպի ՆԱՏՕ ու ԵՄ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն։

«Թրամփն ու նրա հավատարիմ թիմակից Մասկը կոշտ քննադատության են ենթարկում այդ կազմակերպությունն, ու հասկանալի է, որ այդ կազմակերպությունն ենթարկվելու է լուրջ փոփոխությունների, սակայն ակնհայտ է, որ Սպիտակ տունը չի ցանկանա ոչնչացնել նմանատիպ կազմակերպությունը, քանի որ այն ստեղծել է ցանց աշխարհի տարբեր երկրներում և նպաստում է ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Հիշեցվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։ Ըստ հեղինակների, Ադրբեջանը, հավանաբար, Ալիևի իշխանության համար վտանգ է զգացել այդ կազմակերպությունից և չեզոքացրել է այդ կազմակերպության միջոցով ԱՄՆ-ի հնարավորություններն ազդելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա։

Ամփոփելով՝ ալիքը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները տարիներ շարունակ խորացրել են կապերը USAID-ի հետ՝ դրանով նաև իրենց լոյալությունը հայտնելով Սպիտակ տանն ու որդեգրելով արևմտամետ արտաքին քաղաքականություն։ ՀՀ-ում գործող բազմաթիվ ՀԿ-ներ այս կամ այն կերպ համագործակցել են տվյալ կազմակերպության հետ և այժմ հայկական բազմաթիվ ՀԿ-ներ սպասում են, թե ի՞նչ է լինելու USAID-ի հետ ապագայում, և արդյո՞ք նրանք կարողանալու են ֆինանսական աջակցություն ստանալ տվյալ կառույցից՝ ՀՀ-ում իրենց գործունեությունը շարունակելու համար։ USAID-ն Հայաստանի տարբեր կառույցների, ինստիտուտների հետ կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր, և դա նաև թույլ է տվել ԱՄՆ-ին ՀՀ-ում ձևավորել ամերիկամետ բյուրոկրատական ապարատ, փորձագետների շերտ, որոնք ապագայում կարող են դառնալ իշխանության մաս՝ դեֆակտո ամերիկյան շահերի լոբբիստները պետական համակարգում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 488 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video) Զախարովան մեկնաբանել է արցախցիների համար նախատեսված մարդասիրական օգնությունից հրաժարվելու Երևանի որոշումը «Քոչարյանից Ալիևը շան պես վախում էր, հերն էլ, տղեն էլ»․ Հարցում (video) «Նիկոլը КГБ-ից հրեշի պիտակ է սարքել ու իրեն ձեռք չտվող մարդկանց էդ պիտակով վերացնում է». Էլբակյան (video) Պետք է շարունակել աշխատել և թույլ չտալ թանգարանը «раскулачить» անեն. Տիգրան Քոչարյան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը․ Նիկոլ Փաշինյան (video) Բացվեցին փակագծեր․ Ինչ է ասել Լիլիթ Մակունցը Ծառուկյանի վերաբերյալ (video) Դուք ձեր քաղաքացիների՞ն եք վնասում․ Զախարովան՝ ՌԴ օգնությունից Երեւանի հրաժարվելու մասին (video) ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան #ՀԻՄԱ․ Նիկոլին շատ լուրջ սպառնալիք են ներկայացրել. ի՞նչ է հանձնելու. Ռոբերտ Մարգարյան (video) Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է. հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է. Վաղարշապատի համայնքապետարանը՝ Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելու մասին Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա Լարված իրավիճակ՝ ավագանու նիստին. «Դու էիր պակաս, նորմալ կխոսաս սրանից հետո» (video) «Շողոքորթնե՛ր, դուք մրցում եք՝ Ալիևին ով ավելի շատ կշողոքորթի»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (video) Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Սոցինտերնը վերահաստատում է իր հավատն այնպիսի աշխարհի նկատմամբ, որը հարգում է մարդու ու ժողովուրդների իրավունքները. Մարիո Նալբանդյան Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարում փրկարարները երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմինն են որոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am