Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան

Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ունենալ մարտունակ բանակ, Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։

Այս մասին հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, գրեթե ժամկետները անցած զենքներ։ Ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու այն դեն էին նետելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Այս խոսույթի ներքո մենք հայրենասիրական մղումներով ամեն օր կկորցնենք մեր հայրենիքը»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու կամ ձեռնարելու հիմնավերումներ են ձևավորվում։

«Մենք դրա ի պատասխան ասում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և մենք բացի մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը պահելու խնդիր չենք դրել և չենք դնելու։ Մենք պատրաստ ենք դրա մասին միջազգային պաևտավորություն ստանձնելու։

Եթե մեր խոսույթն այն լինի, որ գնանք Արարատի նկարով ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ մեզ զենք չի տալու, որովհետև ոչ մեկ չի ուզում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։

Կարող ենք մեր խոսույթներն այդպես ձեւակերպել: Դա նշանակում է գնալու ենք Արարատ գրավե՞նք, Մուշ ու Արդահան գրավե՞նք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կամ թեկուզ ազատագրենք, ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է մեզ դարձնել թիրախ», - ասել է Փաշինյանը` հավելելով, որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է:

Նա ընդգծեց, որ մենք «վաղը, մյուս օրը, հավերժ պետք է մնանք այս ռազմավարության մեջ, որովհետև դա է, որ կապահովի մեր պետության հարատևությունը։ Հակառակ դեպքում մենք մեր պետությունը ոչնչացնելու կոալիցիաներ ենք ստեղծելու մեր շուրջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արարատը լրջագույն ռազմավարական խոսույթ է։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի․ Պեսկով Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ» Многие страны направят военные корабли в Ормузский пролив, чтобы он оставался открытым, безопасным и свободным. Дональд Трамп Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները հարձակում են իրականացրել Իրանի դեմ Մոսկվայի երկու օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am