Խիստ միամիտ է մտածել, թե Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․ «Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվի, թե պատրաստվո՞ւմ է նա արտահերթ ընտրության, ու հնչի պատասխան՝ այո, ես պատրաստվում եմ արտահերթ ընտրության:

Արտահերթ ընտրությունն արտահերթ է առաջին հերթին նրանով, որ դրա մասին չի հայտարարվում նախապես: Օրինակ, 2021 թվականի խորհրդարանի ընտրությունը արտահերթ համարելը կլինի ըստ էության խիստ պայմանական: Այն արտահերթ էր ֆորմալ առումով, իսկ դե ֆակտո՝ դա հերթական տրամաբանական ընտրություն էր, որովհետև նախորդից հետո արմատապես փոխվել էր իրավիճակ, և հետևաբար չէր կարող իրադրությունը մնալ նախորդ ընտրությանը բնորոշ ստատուս-քվոյով:

Նույնը մեծ հաշվով վերաբերում է 2018-ի դեկտեմբերի ընտրությանը, որը ևս՝ ըստ էության նախապես հայտարարված արտահերթ էր:

Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրապես արտահերթ ընտրության մասին, ապա այն չի կարող լինել վաղորոք հայտարարված: Այն պետք է հասունանա, պետք է ստեղծվի դրան բերող իրավիճակ, ընդ որում թե ներքին, թե արտաքին:

Կամ, կլինի այնպես, ինչպես 2018-ին եւ 2021-ին: Այսինքն, կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք հետո արդեն կպահանջեն ֆորմալացում արտահերթ ընտրական պրոցեսի միջոցով ձևավորվող նոր ստատուս-քվոյի տեսքով:

Վերադառնալով սկիզբ, խիստ միամիտ է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին:

Դա չի նշանակում, որ նա թաքցնում է ինչ որ սցենար, բայց աներկբա գնալու է արտահերթի: Ամենևին: Բայց, արտահերթի հնարավոր տարբերակի մասին դատել նրանով, թե՝ Փաշինյանը կպատասխանի այո կամ ոչ, կլինի շատ միամիտ:

Իսկ նրա նախընտրական ռեժիմն ակնհայտ է»:

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am