Հանրահայտ ու թանկարժեք օղիներ կեղծելու համար բերման է ենթարկվել մի քանի ռեստորաններ աշխատեցնող, «Գոռ» սգո սրահի տնօրենը

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական և համայնքային ոստիկանության ղեկավար կազմի հետ վերջերս տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ նաև տվել են հանձնարարականներ, որ պետք է ոստիկանությունը ուժեղացված պայքար տանի նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ։

Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում արձանագրվել են ոգելից խմիչքներից թունավորման դեպքեր, գաղտնիք չէ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ երեկ՝ հունվարի 24-ին, կարողացել են իրականացնել պրոֆեսիոնալ հատուկ օպերացիա, որի ժամանակ բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բավականին լուրջ դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի 39 հասցեում գործող «Բաբաջանյան Հոլ» ԱՁ-ի տարածքում զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և կատարում են հայտնի ու թանկարժեք օղիների կեղծ շշլացում։

Տեղում Շենգավիթի ոստիկանները օպերատիվ խումբ են կազմում և ժամանում են նշված հասցե, որտեղ էլ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որոնք ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկաններին հաջողվում է հենց նշված տարածքում հայտնաբերել իրեղեն այնպիսի ապացույցներ, որ փաստերի ճնշման տակ Երևանի բնակիչ 44-ամյա Ատոմ Բաբաջանյանը բանավոր հայտարարում է, որ նշված ԱՁ-ի տարածքում ինքը շշլացրել է կեղծ օղիներ և շենքի տարածքում ոստիկանները, ապա նրանց միացած քննիչները հայտնաբերում են այդ ամենը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա․ Բաբաջանյանը հանրությանը հայտնի է՝ որպես մի քանի ռեստորաններ աշխատեցնող, ինչպես նաև «Գոռ» սգո սրահի տնօրեն:

դիտվել է 783 անգամ
Լրահոս
Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում Դեգրադացիայի ստորագույն մակարդակ՝ ստորաքարշ կարգավիճակով կանգնել վայրում, որի օրինական Սրբազան ձեր եղբայրը բանտարկված է. Վարդան Ոսկանյան Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը. The Insider Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»․ Իշխան Սաղաթելյան Յոթ Վերք եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am