Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը

«Փաստինֆոյին» է ահազանգել ՀՀ քաղաքացի Մաթևոս Ալբերտյանը, ով պնդում է, որ իր նախկին փեսան, ով այժմ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գծով դատավոր Գիվի Հովհաննիսյանն է, ներգրավված է մի շարք դատական վեճերում և ազդեցություն է ունենում դատական գործերի ընթացքի վրա։

«Հովհաննիսյանը, ամուսնությունից առաջ չունենալով ոչ մի բան, շուրջ 10 տարվա ամուսնությունից հետո լքել է ընտանիքը, ուղղակի փախել է տանից, անգամ՝ տան սառնարանի պարունակությունը դատարկել- տանելով, հիմա էլ իմ գնած ու աղջկաս նվիրած տների կեսն է դատական կարգով պահանջում։ Արդեն 4 տարի է դատական գործն ընթացքի մեջ է, նա բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել, բայց տեղերում ջրից չոր է դուրս գալիս, որովհետև, ինչպես ասում են՝ «շունը՝ շան թաթ չի կծում»։ Իրենց մարդն է, ընկերներ են, ազդեցություն է ունենում գործերի վրա»,- «Փաստինֆո»-ին պատմեց ահազանգած քաղաքացին։

Ալբերտյանի փոխանցմամբ՝ Քասախում իր գնած տուն, դեռ այն ժամանակ սովորական փաստաբան աշխատող Գիվի Հովհաննիսյանը, տեղափոխել էր նաև իր ծնողներին ու եղբոր ընտանիքին, իսկ կենցաղային վեճից հետո Հովհաննիսյանը հարազատների հետ հեռացել է՝ կնոջից պահանջելով Ալբերտյանի՝ Քասախում, ինչպես նաև Երևանում գնած բնակարանների համասեփականատեր ճանաչել իրեն։

«Բնակարանը նորակառույց շենք է, ես այն ձեռք եմ բերել մինչև նրանց ամուսնությունը, սակայն տան վկայականը տարատեսակ խնդիրների պատճառներով հետաձգվում էր։ Հիմա Գիվի Հովհաննիսյանը պնդում է, որ վկայականը ամուսնության ընթացքում է տրվել՝ ուրեմն ինքը իրավունք ունի այդ տան վրա, բայց բոլոր վճարումները ես եմ կատարել՝ դեռ մինչև ամուսնությունը։ Ինչ վերաբերում է Քասախի տանը՝ այն ժամանակին գնահատվում էր 80 մլն դրամ, ես եմ ամբողջությամբ այն կառուցել։ Ամուսնությունից հետո՝ կոսմետիկ վերանորոգման կարիք ուներ, այդ պատրվակով Հովհաննիսյանը բանկից 46 հազար դոլար վարկ էր վերցրել՝ գրավ դնելով տունը, տղայիս էլ խնդրելով, որ երաշխավոր լինի։
Քանի որ նա հրաժարվում էր վարկը մարել, բայց տղայիս խնդիրը կար, նաև աղջկաս տունն էր վարկի տակ՝ ես առաջարկեցի միասին գնալ բանկ ու մարել գումարը, ինքս եմ գրեթե ամբողջ գումարը տվել, սակայն քանի որ իր վարկն էր՝ ինքն է ստորագրել, հիմա պնդում է, թե ինքն է մարել գումարը, ստում է։ Վարկը մարելուց հետո նա սկսեց սպառնալ, որ եթե աղջիկս իրեն փայատեր չդարձնի Քասախի տանը՝ ինքը կբաժանվի։ Ասում էր՝ փաստաբան է, իրեն կհավատան, աղջկաս՝ ոչ։ Ասում էր՝ քո ճշտին ոչ մեկ չի հավատալու, իսկ իմ ստին հավատալու են»,- նշել է Ալբերտյանը՝ ավելացնելով. «Հիմա հենց դա էլ անում է։ Պնդում է, որ ինքն է վարկը մարել, բայց այդ ժամանակ փաստաբան էր աշխատում։ Ամուսնալուծվելուց հետո՝ փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, որ 100 000 դրամ աշխատավարձ ունի, երեխաների համար պետք է ալիմերտ վճարեր։ Հիմա կարո՞ղ է բացատրել, թե որտեղից իրեն 46 000 դոլար, եթե վաստակում էր 100. 000 դրամ միայն։ Դատարանում հարցնում ենք, որտեղից այդ գումարը, եթե 100 000 դրամ աշխատավարձով էր ապրում, ներկայացուցիչն ամեն անգամ տարբեր պատասխաններ է հնչեցնում, մի անգամ ասաց՝ ընկերներից է վերցրել, մի անգամ էլ առհասարակ ասաց, թե մեր ինչ գործն է, ասում է՝ «կարող է մարդ է սպանել, գողություն է արել»։ Մ.Ալբերտյանը պնդում է՝ նախկին փեսան ստում է, ինքն է վճարել»։

Նա նաև պատմեց, որ ամուսնության ընթացքում աղջիկն ու փեսան Բաթումիում ևս տուն էին գնել։

«Վարկով էին վերցրել, ես Երևանում տարածք էի գնել աղջկաս համար, Գարեգին Նժդեհ փողոցի վրա էր, նկուղային հարկում Հովհաննիսյանի գրասենյակն էր, առաջին հարկը վարձակալության էր հանձնել ու այդ գումարով Բաթումիի տան վարկն էր մարում։ Այդ տունն էլ, աղջկաս խաբելով, երաշխավորագիր վերցրեց, որ վաճառի։ Վստահ եմ, չի վաճառել է, պարզապես անվանափոխություն է արել իր հարազատներից մեկի անունով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ Գիվի Հովհաննիսյանը՝ նախկին կնոջ Կարինե Ալբերտյանից անգամ պահանջել ու ստացել է համատեղ երկու երեխաների ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար նրանց անունով բանկում ավանդ դրված 3 միլիոն դրամը։
Ալբերտյանը կարծում է, որ Հովհաննիսյանի դատավոր լինելն ազդում է գործի արդար քննության վրա»։

Դատավորի կարգավիճակը անձնական նպատակներով ծառայեցնելու ահազանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորին, սակայն վերջինս մերժեց՝ նշելով, որ անձնական հարցերի վերաբերող գործ է, որի առնչությամբ մեկնաբանություն տալ չի ցանկանում, միաժամանակ նա հայտնել էր, որ դատական նիստերը բաց են և կարող ենք մասնակցել դրանց։

Նկատենք, որ դատական նիստում լսվում է Նախկին ամուսինների գույքային վեճը չէ,սակայն «Փաստինֆո»-ի հարցադրումը վերաբերում էր այդ վեճի ընթացքում դատավորի կողմից իր կարգավիճակի չարաշահումն ու անօրինական հնարավոր ներգործությունը։ Այդ մասով մենք կշարունակենք գործը պահել մեր ուշադրության կենտրոնում։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am