Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը անընդունելի է համարում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ, շինծու «դատավարության» վերաբերյալ․

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Ազրպէյճանի կողմէ 2020 եւ 2023 թուականին շղթայազերծուած ցեղասպանական պատերազմէն ետք, 17 յունուար 2025-ին Պաքուի զինուորական դատարանին մէջ ընթացք առաւ բռնագրաւեալ Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղ) ռազմաքաղական ղեկավարներու գաղտնի դատավարութիւնը:

«Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններու գնահատումով աւելի քան 200 քաղաքական բանտարկեալ ունեցող Ազրպէյճանի դատարանները ծանօթ են իբրեւ Պաքուի բռնատիրական իշխանութիւններուն որոշումները վաւերացնող գործիքներ: Ազրպէյճանի մէջ չկան դատավարութիւններ: Իրողութիւն մը, որ բազմիցս փաստուած է ազրպէյճանցի քաղաքական բանտարկեալներու եւ մարդկային իրաւանց գործիչներու «դատավարութիւններու» ընթացքին: Ուստի դժուար չէ պատկերացնել, թէ որքա՛ն աւելի կեղծ ու անարդար պիտի ըլլայ «դատավարութիւն» մը, որուն մէջ կեղծ ու շինծու ամբաստանութիւններով դատուողները հայեր են` նկատի ունենալով հայերու նկատմամբ ցեղապաշտական ու ատելութեան քաղաքականութիւնը, որ իշխանութիւնները կը վարեն, եւ զանոնք կը տարածեն ազրպէյճանական հասարակութեան մէջ:

«Տեղի ունեցողը դատավարութիւն չէ, այլ Ալիեւի խամաճիկային բեմադրութիւնը, որուն ճամբով ան կը փորձէ ծածկել Արցախի մէջ իր գործած ցեղասպանական ոճիրները` նախ սովի մատնելով ու վախի մթնոլորտի մէջ պահելով Արցախի ժողովուրդը, ապա ստիպելով, որ ան լքէ իր պատմական հողը:

«Մենք անվերապահ զօրակցութիւն կը յայտնենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներուն ու մնացեալ պատանդ պահուող հայերուն, որոնք Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը իրագործելնուն համար այսօր Ազրպէյճանի իշխանութիւններուն կողմէ ապօրինաբար կալանաւորուած են եւ չարչարանքի կ՛ենթարկուին:

«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը անընդունելի կը գտնէ միջազգային ընտանիքի լռութիւնն ու անգործութիւնը եւ կոչ կ՛ուղղէ` անյապաղ ձեռնարկելու գործնական քայլեր` ճնշում գործադրելու համար Ազրպէյճանի վրայ, որպէսզի յարգէ իր միջազգային պարտաւորութիւնները եւ ազատ արձակէ անարդարօրէն ձերբակալուածները»:

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է Նարեկ Օհանյանը իր կիսակառույց տունը տվել է Գեւորգ Հարությունյանին․ նոր մանրամասներ (video) Հայաստանը Քոչարյանի կարիքն ունի. politik.am Նիկոլի քեֆին նայե՛ք․ Իրանը հայ ժողովրդից պատասխան է պահանջելու․ Հայկ Նահապետյան (video) Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները Իրանը շատ ուժեղ քայլ արեց՝ հարվածելով հենց այդ օբյեկտներին․ Երվանդ Բոզոյան (video) Փաշինյանի Էջմիածին այցից առաջ քաղաքային իշխանությունները հրապարակից հանել են Արցախի դրոշը. բլոգեր Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իրանը հաքերային հարձակման է ենթարկել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և խոցել դրանք Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. խցանումը հասնում է 2 կիլոմետրի Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Ինչպես է կազմակերպվել և տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ Ալիևը «պատմական» օրենք է ստորագրել Նախիջևանի վերաբերյալ Իրանական դասեր The Intercept. ԱՄՆ վարչակազմը հերքում է Իրանի կողմից դպրոցի վրա հարձակումը Փետրվարին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Սաշիկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Թրամփը Պուտինին խնդրել է, որպեսզի պատերազմը կանգնեցնի»․ Հայկ Նահապետյան (video) Ադրբեջանում տարածքային պահանջներ են ներկայացրել Իրանի նկատմամբ Անահիտ Կիրակոսյանը կորցրել է ձայնը 51-ամյա կինը ձերբակալվել է Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am