Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ Տիգրան Աբրահամյան

Փաստացի ադրբեջանական ցանկությունը ձևակերպվեց որպես երկկողմ համաձայնություն, և ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին ադրբեջանական քմահաճույքներին: Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնց հանձնումը խնդիրներ է առաջացնում և՛ միջազգային իրավունքի, և՛ ՀՀ օրենսդրության, և՛ բմեր երկրի կենսունակության տեսանկյունից:

Այսպես կոչված անկլավների թեման պետք է քննարկվի միևնույն փաթեթում, որտեղ, ի թիվս ադրբեջանական պահանջների, նաև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արծվաշենն է: Սա բխում է դեմարկացիայի տրամաբանությունից և միջազգային իրավունքի տեսանկյունից ընկալելի մոտեցում է:

Երկրորդը՝ Հայաստանի իշխանությունն, ադրբեջանական սպառնալիքների ներքո, շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է միջազգային պրակտիկայի և սկզբունքների շրջանակներում առաջ եկող փոխանակման դրույթը, ինչը հիմնված է կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա:

2024 թվականին Տավուշի ուղղությամբ իրականցվող գործընթացի և հայտնի 4 գյուղերի հանձման ժամանակ, պատճառաբանելով պրոցեսը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված է բնակավայրերի հանգամանքի վրա:

Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչու այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ: Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում:

Այն, ինչը սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի խնդրահարույց դրույթներից մեկով սահմանված է, որ եթե որևէ հատված համաձայնեցվում է, կազմվում է սահմանի այդ հատվածի նկարագրությունը, ապա, անկախ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլերից, այն համարվում է սահմանազատված և փոփոխման ենթակա չէ:

Մեծ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը սահմանազատման անվան տակ պահանջում ու ստանում է իր համար կարևոր համարվող հատվածները, իսկ հետագայում՝ իրեն հատուկ ձևով, պրոցեսը տորպեդահարելու է, իսկ հետևանքը կլինի այն, որ Ադրբեջանը կստանա այն ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կստանա լրացուցիչ հանձնված տարածքներ:

Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am