Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները, գիշերամիզությամբ տառապողները, վատ տեսողություն ունեցող երիտասարդները, սակայն փոխնախարարի որդին այդպես էլ օրենքի որեւէ կետով ծառայությանը պիտանի չդարձավ։Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:

ՀՀ առողջապահության նախարարությունից այն ժամանակ մեզ որեւէ հստակ մեկնաբանություն չէր տրվել։

Բացի այս սկանդալից, կա եւս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, եւ Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։


Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ եւ գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։

«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Ն. Փաշինյանը, փաստորեն, ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին. Արմեն Այվազյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին ուժեղ հարված կհասցնի Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին Ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից․ Բեգլարյան Մենք կարող էինք մեկ ժամում ոչնչացնել Իրանը Աղավնաձորի խաչմերուկում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան «Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին Թուրքիայում խոցված հրթիռները արձակվել են երրորդ կողմի կողմից.Անկարայում Իրանի դեսպան Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am