Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ առկա պաշտոնական տեղեկությունների, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հզորությունը կհասցվի մինչև 10 միլիոն տոննայի։ Տրանսկասպյան միջանցքի շահառու երկրներն են Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ «Այդ լոգիստիկան անվանում են նաև Միջին միջանցք, ու մասնավորաբար Ադրբեջանի համար այն ունի ռազմավարական նշանակություն։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ Արևելք-Արևմուտք ուղղության վրա կարևոր լոգիստիկ միջանցք՝ իր տրանսպորտային, նավթագազային և այլ հզորությունները տրամադրելով մերձկասպյան թյուրքախոս երկրներին՝ Ղազախստանին և Թուրքմենստանին՝ դեպի Թուրքիա և ԵՄ դուրս գալու համար»,-անդրադառնալով թեմային՝ գրել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինս Միջին միջանցքով՝ Բաքվի նավահանգստով ելք է ստանում դեպի Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ՝ Բաթումի, Փոթի, Անակլիա, ինչպես նաև Թուրքիա։

Հոդվածի հեղինակները նա նշում են, որ Ադրբեջանն, իր լոգիստիկան տրամադրելով Թուրքիային, Չինաստանին, Արևմուտքին, տնտեսական և քաղաքական դիվիդենտներ է ստանում. «Դրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՌԴ-ի և Իրանի միջև կապող օղակ՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծը՝ երկաթգիծ, ավտոմայրուղի և գազամուղ»։

Տրամաբանորեն, Հայաստանը նույնպես մաս պետք է կազմի Հյուսիս-Հարավ նախագծի՝ ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղության վրա։ «Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմը վատթարացնում են հարաբերությունները ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ՝ դրան զուգահեռ ՀՀ-ին ոչինչ չտվող պայմանագրեր ստորագրելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագիծը, որը թույլ կտար Իրանին հայկական տարածքով դուրս գալ Սև ծով ու ՌԴ, ինչպես նաև ռուսական, վրացական ապրանքներին՝ ՀՀ-ով դուրս գալ Իրան և Հնդկաստան, դեռևս կյանքի չի կոչվել։ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կյանքի կոչել լուրջ լոգիստիկ նախագծեր և խոսում են «Խաղաղության խաչմերուկից», որը մնալու է թղթի վրա, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային այն պետք չէ։ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ նրանք ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ խաղաղ ճանապարհով կամ ռազմական ուժով»,-գրում է ալիքը։

Հեղինակները նաև շեշտում են, որ Հայաստանը խզում է իր կապերն ավանդական դաշնակիցների՝ ՌԴ-ի և Իրանի հետ՝ դրան զուգահեռ ոչինչ չստանալով Արևմուտքից. «Այդ ֆոնին Ադրբեջանը խորացնում է տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը հարևան Վրաստանի և Իրանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների և Թուրքիայի հետ։ Իսկ Ադրբեջանը նպատակ ունի դուրս թողնել ՀՀ-ն Հարավային Կովկասում բոլոր լուրջ տնտեսական, լոգիստիկ նախագծերից՝ դրանով թուլացնելով ՀՀ-ի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական ներուժն ու խթանել արտագաղթը ՀՀ-ից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21․ 01․ 25 թ համարում։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
« «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՖԻՖԱ-ն ընտրել է Աշխարհի առաջնության լավագույն գոլը #ՀԻՄԱ․ «Աղաչում եմ, մի բան արեք, սենց չի լինի…». Փաշինյանի զանգը Պուտինին. Գառնիկ Դանիելյան (video) Մի շարք հասցեներում գազ չկա Եղանակն՝ առաջիկա օրերին Ոսկե գնդակի դափնեկիրը ժամանել է Մադրիդ․ հայտնի է այցի նպատակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am