Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր

Սահմանազատումը փաստացի շարունակվելու է Տավուշի հատվածից ու սա նշանակում է, որ ունենալու ենք այն բոլոր բարդ խնդիրները, որոնք մինչ այս քննարկվել էին։ Այս հատվածում շփման գիծը ձևավորվել է դեռևս 1990-ական թվականներին ու կան ադրբեջանական դիրքեր, որոնք գտնվում են հայկական տարածքում, կան նաև հայկական դիրքեր, որ գտնվում են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպմանը, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Շահինյանն ընդգծեց, որ ադրբեջանական ուժերի դիրքերը ՀՀ տարածքում են, մասնավորապես, Բարեկամավան, Կոթի, Պառավաքարի հատվածներում, որտեղ ունենք զավթված հողատարածքներ։

«Այսինքն, բազմաթիվ գյուղատնտեսական հողամասեր կան, որոնք փոխադարձ կրակի կամ վերահսկողության տակ են։ Այստեղ հետաքրքրական է, թե արդյոք սահմանազատումը դեպի հարավ ընթանալիս՝ հասնելու է Ոսկեպարին, որի հարակից հատվածում մենք ունենք խոշոր կտոր, որը մեր վերահսկողության տակ է, քանի որ միջպետական մայրուղին հատում է այդ կտորը, և դրան համաչափ կա ևս մեկ մեծ հայկական հողակտոր Բերքաբերի հատվածում, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից, խոսքը ջրամբարից հյուսիս ընկած հատվածի մասին է։ Անցած անգամ այս կտորին անդրադարձ չեղավ ու դա թողնվեց հետագային»։

Նա նշեց, որ հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանազատումն ընթանալու է հյուսիսից հարավ, սակայն գրված չէ, որ հատվածները, որտեղ խնդիրներ ի հայտ կգան ու կլինեն անհամաձայնություններ, դրանք բաց կթողնվեն և կանցնեն առաջ։

«Պարզաբանված չէ նաև, թե արդյոք անդրադարձ լինելու է այսպես կոչված անկլավներին։ ինչպես հայտնի է, հյուսիսային հատվածում մենք ունենք 2 անկլավ, որի ոչ իրավական կարգավիճակն է ամրագրված, ոչ էլ առկա են արխիվային փաստաթղթեր, որոնցով դրանց առաջացումը կհիմնավորվեր։ Բայց շատ կարևոր է հասկանալ, այդ հատվածներին անդրադարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ։

Նա ընդգծեց, որ արխիվներում բացակայում են այդ անկլավների առաջացման հիմքերը, թե ինչ որոշումով ու սկզբունքով են դրանք առաջացել, փոխարենը կա միայն մեկ հանգամանք, որ 1945 թ-ի սկսած խորհրդային քարտեզներում դրանք հայտնվում են։ «Մինչև այժմ հայտնի չէ, դրանց ձևավորումը իրավական հիմք ունի՞, թե՞ ժամանակին ինչ -որ կամայականությունների հետևանք է»։

Շահինյանի խոսքերով՝ հանձնաժողովները գործում են պարիտետային սկզբունքով՝ հաջորդ սահմանազատվող հատվածները պետք է լինեին այն հատվածները, որոնք առավել թարմ տեղաշարժ են կրել իրենց վրա, և առավելագույնս Հայաստանին ձեռնատու կլինեին։ «Կարելի էր սկսել հարավային հատվածից՝ Սոթք- Խոզնավարից, կամ Ջերմուկից, որը, կարծում եմ, ամենախնդրահարույցներից մեկն է։ Նախորդ տարի հայկական կողմը հիմնականում հետքաշվողի դերում էր, և հիմա էլ լավ ազդակ կլիներ, եթե սահմանազատումն իրականացվեր այն հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը պետքէ հետ քաշվեր, սա լավ ազդակ կլիներ և հույս կներշնչեր Հայաստանի ամրապնդման վերաբերյալ, մինչդեռ հիմա սահմանազտումը փորձ է արվում շարունակել այն հատվածում, որտեղ 1990-ականներից հետո կրել էր նվազագույն տեղաշարժ, մինչդեռ այն պետք է շարունակվեր նոր ձևավորված հայ- ադրբեջանական սահմանում»,- արձանագրեց քարտեզագիրը։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am