Հակասություններ, քննիչի ուղղորդված հարցադրումներ․ ինչ պարզվեց Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատական նիստում շարունակվել է վկաների հարցաքննությունը, որի ընթացքում բարձրացվել են քննիչի կողմից ուղղորդման և հակասությունների հարցեր։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը դիմեց իրավապահներին՝ արձանագրելով, որ հարցաքննությունը չի կարող վերածվել քննության, այդպես լինել չի կարող։

«Այսինքն՝ եթե մարդը հարցեր է տալիս՝ կապված օրենքի դրույթների առկայության, բացակայության հետ, ապա դա դարձավ փորձաքննություն, բա հարցաքննությունը փորձաքննությունից ինչո՞վ է տարբերվում»,- ասաց Մելիքյանը։

Փաստաբանը նաև արձանագրեց հակասությունների առկայությունը՝ նշելով, որ վատ պրակտիկա է ձևավորվել՝ օրենքին և տրամաբանությանը հակասող, երբ պարտավոր է հակասության դեպքում ոչ միայն հակասության բուն էությունը ապացուցել, այլև՝ այն, որ առկա է էական հակասություն, մինչդեռ, պրակտիկայում ասում են՝ նախաքննական հարցաքննության հետ հակասություն է, արդյունքում, ոչ իրավաչափորեն հրապարակվեցին նախաքննական ցուցմունքի տվյալներ։

«Չկա չարիք՝ առանց բարիքի, արդյունքում, մենք տեսանք, թե ինչ հարցեր են տրվել նախաքննության փուլում՝ ուղղորդված՝ գիծը գծված և այդ շրջանակներից դուրս գալու անհնարինությամբ»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես 2022 տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմեն Աշոտյանը 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել։ Դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 215 անգամ
Լրահոս
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ոսկու գինն աճել է Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար Մենք կրկին ամրապնդում ենք մեր հզորությունը․ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Իրանին Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Ծաղրու՞մ եք թոշակառուին․ Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը խոսափողն անջատեց (video) «Ավինյա՛ն, բեռն էլ ես, բեռնակիրն էլ, դու ու հայրդ չափերից դուրս չգաք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գեղամ Մանուկյանի կոշտ քննադատությունն ու Փաշինյանի պահվածքը (video) Երկու կոպեկ թոշակ ավելացրեց, բայց հետո մզեց լրիվ․ քաղաքացի (video) «Նիկոլն Աննայից հետո կանանց հանդեպ մեծ ատելությամբ է լցվել ու…»․ Ռուզան Ստեփանյան (video) «Այդ խոզանոցում ապրող «սոված շանը» տարեկան 10 մլն դոլար որտեղի՞ց»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլն Ալենին կարգեց иностранный агент» (video) «Ձեզ ասեմ՝ ինչու էր Փաշինյանը հիստերիկացել ԱԺ-ում․ ի՞նչ է եղել այնտեղ»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Թալանի յուրահատուկ տեսակ է․ քաղաքացիները հասկանում են Փաշինյանի նոր թալանը (video) Խոսքս հենց քե՛զ եմ ուղղում, Փաշինյան․ Լիլիթ Գալստյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականներն իրար խառնվեցին (video) «Նիկո՛լ, լսեցի՞ր՝ այդ տատիկը քեզ ինչ ասաց․ դե պատասխանը տուր»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել. փաստաբան Բացահայտված է այս իշխանության սուտը․․․ Արման Ղազարյանը պաշտոնական թվեր ներկայացրեց (video) Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Պաշտպանները միջնորդել են տնային կալանքում գտնվողների խափանման միջոցը վերացնել, որ նիստերը չհետաձգվեն Խայտառակ վիճակ է․ Ձերբակալված ընդդիմադրի մոտ թույլ չեն տալիս փաստաբան մտնի, ահազանգում է Մելոյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am