«Հոկտեմբերյանցի Նովո»-ի որդուն բերման ենթարկելու մասին տղան նախօրոք իմացել է ոստիկանությունում հայտնի «Լիմուզին»-ից

Հունվարի 9-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին:

Նշվել էր, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու:

Երեկ կեսգիշերն անց նշված անձինք քրեական ոստիկանությունից ազատ են արձակվել:

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները ստացել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ բերման ենթարկվածներից Արտակ Գևորգյանը տեղեկացված է եղել, որ իրեն պետք է բերման ենթարկեն, սակայն չի հասցրել փոխել ավտոմեքենան և քրեական գլխավոր վարչության ծառայողները նրան ու նրա հետ եղած անձանց բերման են ենթարկել:

Կան կասկածներ, որ նրան այդ մասին տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանը, ով իր շրջապատում ու ոստիկանության համակարգում ավելի շատ հայտնի է «Լիմուզին» մականվամբ:

Ի դեպ, իրավապահ համակարգում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ամիսներ առաջ Հայաստանում աղմկահարույց քրեական գործի շրջանակում ոստիկանների կողմից որոնվող քաղաքացին «Զվարթնոց»-ից կարողացել է առանց խոչընդոտի մեկնել Հայաստանից՝ նաև Ս. Մանուկյանի շնորհիվ:

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք․ Սամվել Կարապետյանը ինչ ասում է, անում է․․․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Ջեբերն են լցրել, ոչ մի զենք էլ չեն առել․ Լոռու բնակիչ (video) «Կեցցե Ամենայն Հայոց կաթողիկոսը»․ գյումրեցին՝ Միքայել Սրբազանի գործով դատին (video) Միքայել Սրբազանին թույլատրվեց մասնակցել պատարագներին, պատարագ մատուցել՝ ոչ (video) Միքայել Սրբազանի տնային կալանքը պետք է վերացվի․ Շիրակի թեմի հավատավորները՝ դատարանին (video) Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվել է բավարար Անտրամաբանական է իսրայելական ռմբակոծությունների ֆոնին Լիբանանից «Հեզբոլլահ»-ի զինաթափումն ակնկալելը Թոշակների մասին․ ո՞ր խմբերի թոշակները կավելանան (video) Միքայել Սրբազանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել կիրակնօրյա պատարագներին Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանից դադարեցնել սեփականության իրավունքը Փաշինյանի զրպարտություններին կոնկրետ պատասխան․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամ (video) Փորձում են խլել Բագրատ սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան ՔՊ-ն այնպես է խոսում խաղաղություն կերտելու մասին, ասես պատերազմներն իրենց օրոք չեն եղել. փաստաբան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավորներ #ՈՒՂԻՂ․ «Նիկոլենց էշ խելքն ու հանցակից զույգը»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) «Հրապարակ». Ազգային հիշողությունը չի անհետանում վարչական որոշումներով Դատարանը մերժել է Սարիկ Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀԿ-ականի Ի՞նչ վիճակում է Իրանի նոր առաջնորդը․ ԱԳՆ-ի պարզաբանումը Զոհեր և վիրավորներ կան․ Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին «Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են «Հրապարակ»․ Մի կերպ պլստաց Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օդային տարածքը փակ կլինի եւս 2 օր Խորթ մայրը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության փորձի և ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ. ՔԿ Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am