«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար»

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարեվերջին տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվայում բերման է ենթարկվել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը։ Ավելին, կային տեղեկություններ, թե նա ձերբակալվել է, շուտով Ռուսաստանը նրան արտահանձնելու է Հայաստանի իրավապահներին և այլն:

«Փաստ» թերթը զանգահարեց Արշակ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավական տեսանկյունից կարելի է համարել, որ իրեն բերման են ենթարկել: «Եղել է զրույց, և շատ կարճ ժամանակ անց ես արդեն իմ գրասենյակում սովորական աշխատանքային ռիթմին էի վերադարձել,- ասաց Կարապետյանը:- Ինչ վերաբերում է էքստրադիցիային (արտահանձնում-խմբ.), ապա այս դեպքում կարելի էր Հայաստանի իշխանություններին եռամատ կոմբինացիա ցույց տալ, սակայն, քանի որ ինքս չեմ վիրավորում ու չեմ հայհոյում, զերծ կմնամ դրանից»:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշեց, որ հասկանում է Հայաստանի օրվա իշխանությունների ցանկությունները, բայց ինքը Հայաստան է գալու ոչ թե այն ժամանակ, երբ իրենք ցանկանան, այլ երբ ինքը հարկ կհամարի:

«Հասկանալի են Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի անհանգստությունները իմ քաղաքական հայտից, «Համահայկական ճակատ» շարժման գործունեությունից ու Ազգային հպարտության տրիբունալի որոշումից:

Պատահական չէ, որ իմ հետ կապված քրեական վարույթը «նկարվեց» իմ՝ քաղաքականություն մտնելու հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց: Նրանք շատ են ցանկանում իմ հետ կապված թեմաներն իջեցնել կենցաղային աստիճանի, ինձ «զբաղեցնել» այդ գործերով, այդ թեմաներով, բայց դա նրանց չի հաջողվելու: Ես ո՛չ արդարանալու, ո՛չ պաշտպանվելու կարիք չունեմ, և մեր խնդիրը լինելու է այս իշխանություններից օր առաջ ձերբազատվելը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Գեներալը նախ հիշեցրեց, որ ինքը ոչ մեկ անգամ առիթ ունեցել է ասելու, որ Հայաստան է գալու «պարադնի» մուտքով, ու այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ցանկանում է իրեն տեսնել:

«Հավատացեք, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու՝ Նիկոլ Փաշինյանին իր բոլոր հանցագործությունների համար ամբողջ ծավալով դատելու համար»,- նշեց Կարապետյանը՝ վերջում ծիծաղելով շնորհակալություն հայտնելով Հայաստանի օրվա իշխանություններին՝ իրեն այսպիսի PR ապահովելու համար»:

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am